Moody's-ը բարձրացրել է Արդշինբանկի վարկանիշները՝ արտացոլելով բարձր արդյունավետությունը և բարելավված կապիտալի համարժեքությունը
29.06.2023,
10:01
Վարկանիշի b1-ից ba3-ի բարձրացումը կապված է կորոնավիրուսային համավարակի ողջ ընթացքում Արդշինբանկի ակտիվների կայուն որակի և վերջին երկու տարվա ընթացքում կապիտալի համարժեքության և շահութաբերության զգալի բարելավման հետ

ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի./Նովոստի-Արմենիա/. Moody's միջազգային վարկանիշային գործակալությունը բարձրացրել է Արդշինբանկի վարկանիշները, հաղորդում է Արդշինբանկի մամուլի ծառայությունը։
Մասնավորապես` բանկի վարկանիշի հեռանկարը «բացասականից» փոխվել է «կայունի», իսկ ելակետային վարկային գնահատման վարկանիշը (Baseline Credit Assessment) b1-ից բարձրացվել է ba3-ի։
Ըստ Moody's-ի վարկանիշի գնահատման՝ Արդշինբանկի կայուն կատարողականը վկայում է նրա բարձր շահութաբերության, հաճախորդների թվի աճի և տպավորիչ ֆինանսական արդյունքների մասին: Հատկանշական է, որ Արդշինբանկի կապիտալի դիրքը վերջին տարիներին զգալիորեն ամրապնդվել է: Moody's-ի վարկանիշի այս բարձրացումներն ընդգծում են Արդշինբանկի ամուր ֆինանսական դիրքը և ռիսկերի խելամիտ կառավարման գործելակերպը:
Արդշինբանկը միակ ընկերությունն է Հայաստանում, որն արդեն ունի համաշխարհային վարկանիշային երեք առաջատար գործակալությունների (Moody's, Standard & Poor's և Fitch) կողմից շնորհված վարկանիշներ: Բանկի վարկանիշը հավասար է Հայաստանի Հանրապետության վարկանիշին, ինչը մասնավոր կազմակերպության համար հնարավոր լավագույն ցուցանիշն է:
Արդշինբանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:-0-

Վարկանիշի b1-ից ba3-ի բարձրացումը կապված է կորոնավիրուսային համավարակի ողջ ընթացքում Արդշինբանկի ակտիվների կայուն որակի և վերջին երկու տարվա ընթացքում կապիտալի համարժեքության և շահութաբերության զգալի բարելավման հետ: