Մինչև հաղթություն. Հայաստանի բոլոր եկեղեցիներում զանգերը 10 րոպե կղողանջեն՝ ի զորակցություն հայոց բանակի (ՎԻԴԵՈ)

17.10.2020, 14:56
Ղողանջ և աղոթք մինչև հաղթություն. Հայաստանի բոլոր եկեղեցիներում զանգերը 10 րոպե կղողանջեն՝ ի զորակցություն հայոց բանակի. ՎԻԴԵՈ
Մինչև հաղթություն. Հայաստանի բոլոր եկեղեցիներում զանգերը 10 րոպե կղողանջեն՝ ի զորակցություն հայոց բանակի (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Ամեն օր՝ կեսօրին, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բոլոր տաճարների զանգերը տասը րոպե կղողանջեն: Այս մասին հայտնել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանն իր Facebook-յան էջում:

Загружается новость ... "Лево"

«Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ՝ ամեն օր՝ կեսօրին, մինչև հաղթություն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բոլոր տաճարների զանգերը տասը րոպե կղողանջեն և կհնչի մաղթանք-աղոթք՝ ի զորակցություն հայոց բանակի»,- նշել է նա: -0-