Միլիոնանոց տույժ, կամ բացակայած պատգամավորների պատիժը

17.09.2016, 17:22
«Հայկական ժամանակ»  թերթը հրապարակել է հինգերորդ գումարման Ազգային ժողովի 9-րդ նստաշրջանի նիստերին բացակայած պատգամավորների աշխատավարձերից պահված գումարը:
Միլիոնանոց տույժ, կամ բացակայած պատգամավորների պատիժը
ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. «Հայկական ժամանակ» թերթը հրապարակել է հինգերորդ գումարման Ազգային ժողովի 9-րդ նստաշրջանի նիստերին բացակայած պատգամավորների աշխատավարձերից պահված գումարը:

Ինչպես պատասխանել են պարբերականի հարցմանը խորհրդարանի մամուլի ծառայությունից, խորհրդարանի նիստերից բացակայել է 39 պատգամավոր, իսկ բացակայությունների համար նրանց աշխատավարձերից պահված ընդհանուր գումարը կազմել է ավելի քան 12,64 միլիոն դրամ (գրեթե 26,7 հազար դոլար):

Պարբերականը նշում է, որ խմբագրության գրավոր հարցման հեղինակները խնդրում էին ներկայացնել բացակայած պատգամավորների ամբողջական ցուցակը, սակայն պատասխան նամակում այդ տեղեկությունը չի տրվել: Իսկ ԱԺ մամուլի ծառայությունից նշել են, որ որպես տույժ պահված գումարը ձևակերպվել է որպես աշխատավարձի ֆոնդի տնտեսում: -0-