ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի կառավարությունը հինգշաբթի նիստում հավանություն է տվել տնային պայմաններում սպասարկում ստացող և օրենքով նախատեսված արտոնություններից չօգտվող անձանց անվճար դեղորայքի տրամադրման որոշման լրացումներին։
«Կառավարության համապատասխան որոշման լրացման համաձայն, տնային պայմաններում սպասարկում ստացող քաղաքացիներն անվճար դեղորայք կստանան բժիշկի նշանակմամբ»,– ասաց Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Արտեմ Ասատրյանը։
Որոշման համաձայն, «Վետերան» օթևանում բնակվող անձանց, ըստ գնահատված կարիքի, կտրամադրվեն առաջին անհրաժեշտության իրեր, ինչպես նաև բժշկի նշանակումով՝ դեղեր (այն անձանց, ովքեր չեն օգտվում օրենսդրությամբ նախատեսված՝ անվճար դեղ ստանալու իրավունքից): Օթևանում կսահմանվի բուժքրոջ շուրջօրյա հերթապահություն:
«Նշված լրացումներով համապատասխան սպասարկումից կօգտվեն Երևանի ավելի քան հազար 5 հարյուր միայնակ տարեցներ»,– ավելացրեց Ասատրյանը։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում