Mercy. զինվորները յուրահատուկ կերպով շնորհակալություն են հայտնում սննդի կազմակերպման նոր համակարգի համար (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

04.08.2019, 11:00
Mercy. զինվորները յուրահատուկ կերպով շնորհակալություն են հայտնում սննդի կազմակերպման նոր համակարգի համար:
Mercy. զինվորները յուրահատուկ կերպով շնորհակալություն են հայտնում սննդի կազմակերպման նոր համակարգի համար (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի որոշ զորամասերում արդեն սկսել է գործել սննդի կազմակերպման նոր համակարգ։ 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–յան իր էջում լուսանկար է հրապարակել, որում երևում է, որ զինվորներից մեկը ճաշարանում ուտելուց հետո յուրահատուկ կերպով շնորհակալություն է հայտնել։ 

«Այս ափսե-գրառումը իրենց զորամասի ճաշարարանում թողել են Գեղարքունիքի մարզի N զորամասի զինվորները: Լուսանկարը քիչ առաջ ինձ ուղարկեց Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը», – նշել է Նիկոլ Փաշինյանը։ 

Վարչապետը նաև ավելացրել է, որ զինվորների սննդի կազմակերպման նոր համակարգը այս պահին ներդրված է 8 զորամասում: Ծառայությունը մատուցվում է 6 տարբեր ընկերությունների կողմից: Նոր համակարգի ներդրման գործընթացը շարունակվում է: 

ՀՀ վարչապետը նաև տեսանյութ է հրապարակել `նշելով, որ նոր Հայաստանը այսպես է կերակրում իր զինվորներին և այս գործընթացը հետևողականորեն շարունակվում է. ևս մեկ զորամաս անցավ զինվորների սննդի նոր համակարգին: 

«Այս թեմայով իմ հրապարակած նախորդ տեսանյութի համեմատ նորությունն այն է, որ խոհանոցային սարքավորումներն ավելի արդիական են իսկ «իշաոտնուկներն» այստեղ արդեն իսկ փոխարինված են նոր աթոռներով», – նշել է ՀՀ վարչապետը։–0–