Թուրքիայի ներխուժումը Սիրիա արթնացնում է Հայոց Ցեղասպանության մասին հուշերը. Գարեգին Բ
10.10.2019,
19:20
Նշվում է, որ Թուրքիայի կողմից հարձակումների վտանգը արթնացնում է նույն պետության կողմից 1915-23թթ. իրագործված Հայոց Ցեղասպանության մասին հուշերը

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը կոչ է անում միջազգային հանրությանը հրատապ ու գործնական քայլեր ձեռնարկել Սիրիայի Արաբական Հանրապետության հյուսիս-արևելքում Թուրքիայի կողմից իրականացվող ռազմական ներխուժման և դրանից բխող հետևանքների ուղղությամբ։ Այս մասին ասվում է Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսի Facebook–ի էջում։
Ըստ համայն հայության հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, Թուրքիայի գործողություններն ուղղված են միջազգային կարգի ու օրենքի դեմ։
Նախօրեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Սիրիայի հյուսիս–արևելքում «Խաղաղության աղբյուր» անվանումով ռազմական օպերացիա սկսելու մասին Քրդստանի աշխատավորական կուսակցութւյան և «Իսլամական պետության» դեմ։ Թուրքիան ռմբահարել է Թել Աբիադ քաղաքը, որտեղ մշտական բնակություն է հաստատում 16 հայ ընտանիք։ Բացի այդ, մեծ թվով հայկական բնակչությամբ Ղամիշլը քաղաքը նույնպես հարձակման է ենթարկվել։
Ինչպես նշվում է ՀՀ հոգևոր առաջնորդի հաղորդման մեջ, Սիրիայի փոքրամասնությունների` այդ թվում սիրիահայ հայ զավակների դեմ վերջիններիս ազգային ինքնության պատճառով Թուրքիայի կողմից հարձակումների վտանգը արթնացնում է նույն պետության կողմից 1915-23թթ. իրագործված Հայոց Ցեղասպանության մասին հուշերը և պետք է խստագույն դատապարտության արժանանա միջազգային հանրության կողմից։
«Կիսելով ցավն ու տառապանքը պատերազմի արհավիրքը ապրող Սիրիայի բարեկամ ժողովրդի, մեր եղբայրների և քույրերի` աղոթք ենք բարձրացնում առ Աստված Սիրիայում և ողջ Մերձավոր Արևելքում խաղաղության շուտափույթ վերահաստատման համար: Կատարվածը չունի որևէ արդարացում»,– ընդգծվում է հաղորդման մեջ։
Նշվում է, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը պիտի շարունակի իր զորակցությունը բերել Սիրիայի ժողովրդին և Հայոց ազգի զավակներին:
Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ–ն դատապարտել է Թուրքիայի ներխուժումը Սիրիայի հյուսիս–արևելք։ Հայտարարությունում նշվում է, որ ռազմական ներխուժումը կհանգեցնի տարածաշրջանային անվտանգության հետագա վատացմանը, քաղաքացիական բնակչության ոչնչացմանը, միգրանտների մեծ հոսքի և, արդյունքում, նոր մարդասիրական ճգնաժամի։ -0-

Загружается новость ... "Лево"