Մարտի 18-ից Երևանի փողոցներից մեկում ավտոմեքենաների կանգառը կարգելվի. քաղաքապետարան
17.03.2026,
18:22
Երևանի փողոցներից մեկում ավտոմեքենաների կանգառը կարգելվի
ԵՐԵՎԱՆ, 17 մարտի․/Նովոստի-Արմենիա/․ Երևանի փողոցներից մեկում ավտոմեքենաների կանգառը կարգելվի։
Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
«Մարտի 18-ից Մարգարյան - Ֆուչիկ փողոցների հատման խաչմերուկից դեպի Հալաբյան փողոց, Մարգարյան փողոցի սկզբնամասում կանգառը կարգելվի»,-նշվում է քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ։

