Մառախուղը սփռված կմնա Երևանի և Արարատյան դաշտի վրա

03.03.2017, 10:44
Արարատյան դաշտավայրում, մասնավորապես, Երևանի ցածրադիր շրջաններում ընդհուպ մինչև մարտի 7–ը գիշերը և առավոտյան ժամերին մառախուղ կպահպանվի:
Մառախուղը սփռված կմնա Երևանի և Արարատյան դաշտի վրա
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Արարատյան դաշտավայրում, մասնավորապես, Երևանի ցածրադիր շրջաններում ընդհուպ մինչև մարտի 7–ը գիշերը և առավոտյան ժամերին մառախուղ կպահպանվի, հայտնում է Հայհիդրոմետկենտրոնը։

Ընդհանուր առմամբ, հանրապետությունում մարտի 3–ին սպասվում է ամպամածություն, մարտի 4–ին և 5–ի գիշերը երկրի մարզերի մեծ մասում և մայրաքաղաքում կանխատեսվում են տեղումներ, մարտի 6-7–ին` չոր եղանակ։

Քամին կլինի հարավ–արևմտյան` 3-8 մետր վայրկան արագությամբ։

Օդի ջերմաստիճանը, բացառությամբ Արարատյան դաշտի, մարտի 3–ի ցերեկը կբարձրանա 4-5 աստիճանով, իսկ գիշերը կնվազի 2-3 աստիճանով։

Երևանում առաջիկա հինգ օրերին օդը կտաքանա մինչև 1-3 աստիճան տաքություն, գիշերը սպասվում է 4-6 աստիճան ցուրտ։ -0-