ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Կալանքի տակ գտնվող գեներալ Մանվել Գրիգորյանի ոչ միայն ֆիզիկական առողջությունն է վատթարացել, այլ նաև հոգեկան առողջությունը։ Այդ մասին երեքշաբթի լրագրողներին ասաց նրա փաստաբան Արսեն Մկրտչյանը։
Նա նշել է, որ Գրիգորյանին այցելելուց հետո Օմբուդսմեն Արման Թաթոյանի կողմից ցուցում է եղել նախկին պատգամավորի` հոգեթերապևտի մոտ հետազոտվելու վերաբերյալ։
«Ինչն էլ բնական է, որ անձը, տեսնելով, որ առողջներին բաց թողեցին նմանատիպ հանցագործության մեջ մեղադրվող անձանց, իսկ իրեն, հիվանդություններով հանդերձ պահում են, բնականաբար, դա հոգեկան վիճակի վրա իր հետքը թողնում է»,– ասաց Մկրտչյանը։
Загружается новость ...
"Право"
Հայաստանի վերաքննիչ դատարանը որոշում է կայացրել մերժել նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցն առողջական վիճակի կապակցությամբ փոխելու վերաբերյալ միջնորդությունը։
Հունիսի 6–ին Մանվել Գրիգորյանը բանտից տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ առողջական վիճակի կտրուկ վատթարացման հետևանքով։ Ավելի ուշ Հայաստանի օմբուդսմեն Արման Թաթոյանը լրագրողներին հայտնել է, որ Գրիգորյանը հրաժարվել է բժշկական օգնությունից և դեղորայքի ընդունումից։ -0-