Լիբանանում գտնվող հայ խաղաղապահների կյանքին վտանգ չի սպառնում․ ՀՀ ԱԳՆ

05.08.2020, 17:45
ՀՀ ԱԳՆ-ն հայտնել է, որ Լիբանանում գտնվող հայ խաղաղապահները շարունակում են իրականացնել իրենց բնականոն ծառայությունը
Լիբանանում գտնվող հայ խաղաղապահների կյանքին վտանգ չի սպառնում․ ՀՀ ԱԳՆ
ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի․ /Նովոստի-Արմենիա/․ Լիբանանում ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է Լիբանանում գտնվող հայ խաղաղապահների հետ. վերջիններիս հետ դեսպան Վահագն Աթաբեկյանի կողմից կապ է հաստատվել նաև այսօր առավոտյան։ Այս մասին Facebook-յան իր էջում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը։

«Դեսպանի հաղորդմամբ` խաղաղապահներն իրենց ծառայությունն իրականացնում են հարավային սահմանի ուղղությամբ, որը բավական հեռու է տեղակայված դեպքի վայրից։ Խաղաղապահների կյանքին վտանգ չի սպառնում, և նրանք շարունակում են իրականացնել իրենց բնականոն ծառայությունը»,- ասվում է գրառման մեջ։

Загружается новость ... "Лево"
Հիշեցնենք, որ օգոստոսի 4–ի երեկոյան հզոր պայթյուն է որոտացել Բեյրութի նավահանգստում։ Ինչպես ավելի ուշ հայտնեցին Լիբանանի ուժային կառույցները, դետոնացիայի է ենթարկվել 2015թ.–ին նավերից մեկից բռնագրավված բեռում պահվող 2,7 տոննա ամոնիումային սելիտրան։ Այս տարիների ընթացքում պայթյունավտանգ նյութը պահվել է նավահանգստի պահեստում` հետագայում այն ոչնչացնելու նպատակով։ Երկրում սուգ է հայտարարվել։ Աղետի գոտի համարվող քաղաքում երկու շաբաթով հայտարարվել է արտակարգ դրության ռեժին։ Վերջին տվյալներով, պայթյունից զոհվել է ավելի քան 100 մարդ, տուժածների թիվը գերազանցել է 4 հազարը։ ՀՀ ԱԳՆ–ի տվյալներով, զոհերի թվում կա 6 հայ։–0–