+6
Եղանակը Երևանում
Հայ

Լապշինը մեզ բոլորիս «քաշեց»

18:54
23 Փետրվարի 2017

ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Հրապարակախոս, Ռուսաստանի միջազգային իրավունքի ասոցիացիայի անդամ Դենիս Դվորնիկովը կարծում է, որ ռուս–իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը բոլորին վնասել է։

«Բանտում գտնվող մարդու բարեխղճությանը կասկածելն այդքան էլ ճիշտ չէ, բայց, այնուամենայնիվ, կարծում եմ, որ բլոգեր Ալեքսանդր Լապշինը բոլորիս «քաշել է»։ Նա վնասել է բոլորին, ում համար Արցախը մեծ հետաքրքրություն և ազգային կապվածություն ներկայացնող վայր է։ Ես չեմ հասկանում, թե ինչով էր առաջնորդվում, երբ հատում էր սահմանը։ Ես, օրինակ, «սև ցուցակում եմ», և անգամ մտքովս չի անցնի ավելորդ անգամ բարկացնել Ադրբեջանի ղեկավարությանը»,– հինգշաբթի ասաց Դվորնիկովը «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում։

Загружается новость ... "Право"

Նա ավելացրեց, որ Լապշինի հետ կապված իրավիճակը որոշակի դիտավորյալ ակցիա էր, որն ուղղված էր բացասական արձագանք առաջացնելուն։ «Իմ կարծիքով, այս հարցն այդքան էլ միանշանակ չէ, պետք է դրան հետևել և զերծ մնալ հապճեպ հետևություններ անելուց»,– նշեց Դվորնիկովը։


Խոսելով Հայաստանում Լապշինի հետ կապված հակաբելառուսական տրամադրությունների մասին` ռուս հրապարակախոսն ընդգծեց, որ անհրաժեշտ է ձեռնպահ մնալ կոշտ քայլերից։

«Կարծում եմ` կանցնի երկու տարի, և հարկ կլինի վերականգնել հարաբերությունները։ Այնպես որ չարժե այսօր չափազանց խորը սպիներ թողնել հարաբերությունների վրա։ Կարող եմ ասել, որ ՀԱՊԿ շրջանակում հայկական պատվիրակությունը, բացի ռուսականից, բոլորից լավ է «լեզու գտնում» բելառուսների հետ, գոնե այն պատճառով, որ նրանք ընդհանուր աշխարհայացքի կրող են»,– ավելացրեց Դվորնիկովը։

Загружается новость ... "Лево"

Հրապարակախոսի կարծիքով, տվյալ իրավիճակի լավագույն պատասխանը Մինսկում Հայաստանին նվիրված մի շարք միջոցառումների (կլոր սեղաններ և այլն) անցկացումը կլիներ։

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն փետրվարի 3–ին Մինսկում ասուլիսի ժամանակ պահանջել է հնարավորինս արագ կատարել դատարանի վճիռը և արտահանձնել Լապշինին, քանի որ ըստ Լուկաշենկոյի` այդ որոշումն օրինական է։ Նրա խոսքով, Բաքուն այդ հարցով դիմել է ոչ թե Մինսկին, այլ` Ինտերպոլին:

Փետրվարի 7-ին Բելառուսի Գերագույն դատարանը մերժել է բլոգեր Ալեքսանդր Լապշինի բողոքը, որով նա բողոքարկում էր իրեն Ադրբեջանին արտահանձնելու որոշումը։ Ուշ երեկոյան հայտնի դարձավ, որ բլոգերը հատուկ չվերթով Մինսկից տեղափոխվել է Բաքու։

Դեկտեմբերի կեսերին Իսրայելի քաղաքացի Լապշինը, ով նաև ՌԴ քաղաքացի է, գրել է, որ իրեն ձերբակալել են Մինսկում` Ադրբեջանի հայցով, որտեղ նա ներառված է «սև ցուցակում»` առանց ադրբեջանական իշխանությունների համաձայնության Լեռնային Ղարաբաղ այցելելու համար: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
19:39
22 Մարտի 2023
Հակառակորդի կրակոցից զինծառայող է մահացել
Այսօր հակառակորդի կրակոցից զինծառայող է մահացել
15:59
22 Մարտի 2023
Armenia Aircompany-ն վերանվանվել է
Armenia Aircompany-ն վերանվանվել է
12:19
22 Մարտի 2023
36 ժամ ջուր չի լինի Երևանի 2 վարչական շրջանում և Կոտայքի մարզում
36 ժամ ջուր չի լինի Երևանի 2 վարչական շրջանում և Կոտայքի մարզում
12:09
22 Մարտի 2023
Գլխի շրջանում վնասվածքներով երկու ռուս զինծառայողներ բուժօգնություն են ստացել Գորիսի ԲԿ-ում. Սյունիքի մարզպետարան
Սյունիքի մարզպետարանից հայտնել են, որ նախօրեին Գորիսի ԲԿ է դիմել ազգությամբ ռուս երկու զինծառայող
11:01
22 Մարտի 2023
Նախօրեին մոլորված զինծառայողը հայտնաբերվել է
Նախօրեին մոլորված զինծառայողը հայտնաբերվել է
23:51
21 Մարտի 2023
ՔՊ-ն հայտնել է Մարդու իրավունքների պաշտպանի իր թեկնածուի անունը
ՔՊ-ն հայտնել է Մարդու իրավունքների պաշտպանի իր թեկնածուի անունը
20:00
21 Մարտի 2023
Հայաստանում ավելի քան 300 մարդ համարվում է անհետ կորած 44-օրյա պատերազմից և հետագա սրացումներից հետո.
Հայաստանում ավելի քան 300 մարդ համարվում է անհետ կորած 44-օրյա պատերազմից և հետագա սրացումներից հետո.
16:36
21 Մարտի 2023
Զինծառայողը մոլորվել ու հայտնվել է Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում. ՊՆ
Զինծառայողը մոլորվել ու հայտնվել է Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում
15:57
21 Մարտի 2023
Ամերիաբանկը ճանաչվել է 2023թ. Լավագույն ներդրումային բանկը Հայաստանում՝ ըստ Global Finance ամսագրի
Ամերիաբանկը ճանաչվել է Լավագույն ներդրումային բանկը Հայաստանում Global Finance միջազգային առաջատար ֆինանսական ամսագրի կողմից
10:00
21 Մարտի 2023
FlyOne Armenia-ն գործարկում է Երևան-Լառնակա ուղիղ չվերթեր
FlyOne Armenia-ն գործարկում է Երևան-Լառնակա ուղիղ չվերթեր
22:18
20 Մարտի 2023
Ալեն Սիմոնյանը հայտնել է, թե ինչպես է կոտրել ձեռքը. կպահանջվի նաև վիրահատական միջամտություն
Ալեն Սիմոնյանը հայտնել է, թե ինչպես է կոտրել ձեռքը. կպահանջվի նաև վիրահատական միջամտություն
15:16
20 Մարտի 2023
Ադրբեջանի կողմից նոր սադրանքների վտանգը կա, և այն բավականին բարձր է. ԱԺ նախագահ
Ադրբեջանի կողմից նոր սադրանքների վտանգը կա, և այն բավականին բարձր է, hայտարարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը