ԿԳ նախարարը մեկնաբանել է դպրոցական համազգեստի հարցը
14.08.2018,
18:08
Դպրոցական համազգեսի հարցը պետք է լուծեն միայն ծնողական խորհուրդները` բացառելով ուսումնական հաստատության ղեկավարության կողմից որևէ պարտադրում:

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Դպրոցական համազգեսի հարցը պետք է լուծեն միայն ծնողական խորհուրդները` բացառելով ուսումնական հաստատության ղեկավարության կողմից որևէ պարտադրում, ասաց Հայաստանի կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը։
«Ես ավելի վաղ ասել եմ, որ ոչ ոք չի կարող պարտադրել ծնողներին դպրոցականներին հագցնել միայն սև–սպիտակ համազգեստ։ Բնական կլինի, եթե ծնողական խորհուրդն ինքը որոշի այդ համազգեստին անցնելը։ Ոչ ոք չի կարող արգելել դպրոցականին հագնել տարբեր գույների հարմար հագուստ` իհարկե, դուրս չգալով ողջախոհության սահմաններից»,– ասաց նա Facebook–ի իր էջի ուղիղ եթերից։
Նախարարի խոսքով, դպրոցական համազգեստի թեման չպետք է դառնա տարբեր շահարկումների պատճառ։
Նախարարը միաժամանակ ընդգծեց, որ ցանկալի է` լինի սև–սպիտակ համազգեստ։
«Ծնողական խորհուրդներն իրենք պետք է որոշեն, թե ինչ համազգեստ կրեն դպրոցականները` համագործակցելով և այս հարցով քննարկումներ անցկացնելով ուսուցիչների հետ»,– ասաց նա։
Հարությունյանն անընդունելի անվանեց ինչպես չափազանց խստությունը, այնպես էլ բացիթողի վիճակը ոչ միայն համազգեստի, այլ նաև դպրոցում բջջային հեռախոսների հարցում։
«Այդ հարցերում կգտնենք օպտիմալ լուծումներ»,– ասաց նա։ -0-