Kempinski–ն Երևանում հյուրանոց կառուցելու պայմանագիր կկնքի հայկական օլիգարխի հետ

15.11.2017, 11:27
Kempinski հյուրանոցային ցանցը Երևանում հյուրանոց կառուցելու պայմանագիր կկնքի հայկական օլիգարխի հետ։
Kempinski–ն Երևանում հյուրանոց կառուցելու պայմանագիր կկնքի հայկական օլիգարխի հետ
ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Օրերս Հայաստան կգա Kempinski հյուրանոցային ցանցի ներկայացուցիչը Գագիկ Ծառուկյանի հետ` «Մոսկվա» կինոթատրոնի հարևանությամբ հյուրանոցի պայմանագիր կնքելու համար, որի շինարարությունը շատ արագ տեմպերով է ընթանում, գրում է «Հրապարակը»` հղում անելով սեփական աղբյուրներին։

Ըստ թերթի, կառուցապատողները հույս ունեն, որ եկող տարի այս ժամանակ հյուրանոցը պատրաստ կլինի։

Հոդվածում նաև նշվում է, որ հյուրանոցի կառուցման համար նախատեսված է ներդնել 100 մլն դոլար։–0–