Կեղծ տագնապ. ԱԺ-ում տեղադրած ռումբի մասին տեղեկությունը չի հաստատվել
02.09.2017,
15:29
Հայաստանի Ազգային ժողովում տեղադրված ռումբի մասին տեղեկությունը կեղծ էր:
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի Ազգային ժողովում տեղադրված ռումբի մասին տեղեկությունը կեղծ էր, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց ԱԻՆ Երևանի վարչության պետի տեղակալ, գնդապետ Արմեն Բադալյանը:
Վաղ առավոտյան`ժամը 06:56-ին, անհայտ անձից ահազանգ է ստացվել, որ Բաղրամյան 19 հասցեում գտնվող Ազգային ժողովի շենքում ռումբ կա տեղադրված, որը պայթելու է:
Ըստ ԱԻՆ մամուլի հաղորդագրության, դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:
«Ահազանգը կեղծ էր: Ամբողջ շենքը ստուգվել է»,- ասաց Բադալյանը:
Ուրբաթ նմանատիպ հաղորդում էր ստացվել նաև Տրանսպորտի նախարարությունում տեղադրված ռումբի մասին, որը նույնպես կեղծ էր: -0-