Կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել (ՖՈՏՈ)

11.04.2025, 11:32
Կաթնամթերքի արտադրամասում սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ են հայտնաբերվել․ ՖՈՏՈ

Կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները, վերահսկողություն իրականացնելով «Այգ Գրուպ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Կոտայքի մարզ, գյուղ Գեղաշեն), հայտնաբերել են սանիտարահիգիենիկ պայմանների խախտումներ, որոնք անհամատեղելի են սահմանված նորմերի հետ, հայտնում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։

Ի մասնավորի՝

- պանրի արտադրամասի արտադրական տարածքի պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող և ոչ թունավոր նյութերից,

- պատերին եղել են բորբոսներ, որոշ հատվածներում՝ ծեփերը պոկված, առաստաղին՝ ճաքեր, մետաղական հատվածների վրա՝ կոռոզիայի հետքեր։ 

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ: