Կարևոր նախազգուշացում Հայաստանի եղանակային գուրուից

14.07.2017, 13:07
Գագիկ Սուրենյանը Facebook–ի իր էջում հայտնել է, թե երբ է վերադառնալու շոգը։
Կարևոր նախազգուշացում Հայաստանի եղանակային գուրուից
ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության Օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը Facebook–ի իր էջում հայտնել է, թե երբ է վերադառնալու շոգը։

«Այս երկու օրն էլ հովացեք, որ հետո սկսում ենք տժժժժժժժժալը»,– գրել է նա։

Загружается новость ... "Лево"

Հայհիդրոմետկենտրոնը հայտնում է, որ հուլիսի 14–ի երեկոյան ժամերին շրջանների երկրի մի շարք շրջաններում, 15-16-ը` հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ 17-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Օդի ջերմաստիճանը 15-18-ն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով:

Քամին` հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ: -0-