ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանն օրերս ցանկացել է հրաժարական ներկայացնել, գրում է «Ժամանակ» օրաթերթը` հղում անելով իշխանությանը մոտ կանգնած աղբյուրներին։
Ինչպես նշում է պարբերականը, նոր կառավարության անդամների նշանակման ամբողջ ժամանակահատվածում ինտրիգներ են խմորվել, ինչի պատճառով էլ գործադիրի մի շարք նախարարներ բավականին ուշ են նշանակվել:
Բաղրամյան 26-ից ամեն կերպ փորձել են համոզել վարչապետին հետ կանգնել պաշտոնից հրաժարվելու որոշումից։
Загружается новость ...
"Право"
Թերթի անանուն աղբյուրը տեղեկացրել է, որ Սերժ Սարգսյանին հաջողվել է համոզել:
«ՀՀԿ-ականներն անգամ սկսել են կատակել՝ թե եթե վարչապետը հանկարծ որոշի հրաժարական տալ, հո շաբաթը մի վարչապետի չենք կարող գովեստի խոսքեր ասել»,– նշվում է գրառման մեջ։
Թերթը գրում է, որ վարչապետի հետ այսպիսի խնդիր եղել է մեկ անգամ հունվարին և նախընտրական քարոզարշավի ժամանակ: -0-