Կարեն Կարապետյանը կոչ է արել քաղաքական ուժերին և քաղաքացիներին դրսևորել զգոնություն և սթափություն
22.04.2018,
12:43
Առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանը հանդես է եկել հայտարարությամբ` երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ:

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանը հանդես է եկել հայտարարությամբ` երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ:
Նա նշել է, որ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիները հուսով էին, որ այսօրվա
բանակցությունների արդյունքում լուծումներ կգտնվեն ստեղծված իրավիճակից դուրս գալու
համար։
«Ցավոք, կողմերից մեկը` պարոն Փաշինյանը, եկել էր ոչ թե բանակցելու, այլ իր պայմանները թելադրելու։ Այս իրավիճակում երկխոսությունը չէր կարող արդյունքներ տալ, քանի որ կողմերից մեկի դիրքորոշումն ի սկզբանե ապակառուցողական էր, պայմանավորվելու ցանկություն չենթադրող»,- նշվում է Կարապետյանի հայտարարության մեջ:
Առաջին փոխվարչապետը դիմել է բոլոր քաղաքական ուժերին, ՀՀ քաղաքացիներին, զգոնության և սթափության կոչով, ավելացնելով, որ «մեր գերնպատակը շարունակում է մնալ երկրի կայունությունը և դրա համար անհրաժեշտ լուծումների ապահովումը, երկրի բնականոն կյանքը չխաթարելը»: -0-

Загружается новость ... "Лево"