Կառավարությունը 25 մլն դրամ կհատկացնի հրետակոծությունից տուժած համայնքներին (ՎԻԴԵՈ)

23.07.2020, 12:21
Կառավարությունը 25 մլն դրամ կհատկացնի հրետակոծությունից տուժած համայնքներին. ՎԻԴԵՈ
Կառավարությունը 25 մլն դրամ կհատկացնի հրետակոծությունից տուժած համայնքներին (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. Տավուշի մարզի սահմանամերձ համայնքներում հրետակոծությունից տուժած բնակիչներին կրած վնասների համար փոխհատուցում տալու նպատակով Տավուշի մարզպետարանին կհատկացվի 25 միլիոն դրամ: Այս մասին այսօր՝ հուլիսի 23-ին որոշում է կայացվել ՀՀ կառավարության նիստի ժամանակ:

Загружается новость ... "Лево"

ՏԿԵ նախարարության կողմից մշակված որոշման նախագիծը ներկայացրել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:

Գումարը տրամադրվելու է ՀՀ 2020թ․ պետական բյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդի հաշվին։

Պապիկյանը ներկայացրել է, որ հաշվարկների արդյունքում կարողացել են վեր հանել, որ շուրջ 150 մլն դրամի վնաս է հասցվել Տավուշի սահմանամերձ համայնքներին: -0-