Ջերմացման հերթական ալիք է գալու Հայաստան

17.11.2017, 10:43
Ջերմաստիճանի հերթական բարձրացում է սպասվում Հայաստանում։
Ջերմացման հերթական ալիք է գալու Հայաստան
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Ջերմաստիճանի հերթական բարձրացում է սպասվում Հայաստանում։

Ինչպես հայտնում է Հայհիդրոմետկենտրոնը, նոյեմբերի 20–ի լույս գիշերն օդի ջերմաստիճանը հանրապետությունում կբարձրանա 4-5 աստիճանով։

Առաջիկա հինգ օրերին Երևանում օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կտատանվի 12-16 աստիճան տաքության սահմաններում։

Նոյեմբերի 17-18–ին, նոյեմբերի 19–ի գիշերը, 20–ի ցերեկը, ինչպես նաև նոյեմբերի 21–ին կանխատեսվում է առանց տեղումների եղանակ, իսկ նոյեմբերի 19–ին երեկոյան ժամերին և նոյեմբերի 20–ի լույս գիշերը մարզերի մեծամասնությունում սպասվում է անձրև։

Քամին կլինի արևմտյան` 3-8 մետր վայրկյան արագությամբ։ -0-