Ջերմաստիճանի նվազում է սպասվում Հայաստանում և Արցախում կիրակի օրվանից

08.04.2016, 10:37
Օդի ջերմաստիճանն ապրիլի 10–ի ցերեկը Հայաստանում և Արցախում կնվազի 4-5 աստիճանով:
Ջերմաստիճանի նվազում է սպասվում Հայաստանում և Արցախում կիրակի օրվանից
ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Օդի ջերմաստիճանն ապրիլի 10–ի ցերեկը Հայաստանում և Արցախում կնվազի 4-5 աստիճանով, հայտնում է Հայհիդրոմետկենտրոնը։

Առաջիկա երկու օրերին Հայաստանի ողջ տարածքում և Արցախում կպահպանվի արևոտ և տաք եղանակ։ Ամենից տաք կլինի շաբաթ օրն Արմավիրի մարզում, Սյունիքի հովիտներում և Վայոց Ձորի նախալեռներում` այնտեղ ցերեկային ժամերին օդը կտաքանա մինչև 25 աստիճան։ Արցախում այդ օրը սպասվում է 15-20 աստիճան տաքություն։

Երևանում ուրբաթ և շաբաթ ցերեկն օդի ջերմաստիճանը կտատանվի 22-24 աստիճան տաքության սահմաններում, իսկ կիրակիից մինչև երեքշաբթի մի թեթև կցրտի` մինչև 17-19 աստիճան տաքություն։

Ապրիլի 8-9–ին տեղումներ չեն սպասվում, իսկ 10-12–ին առավելապես օրվա երկրորդ կեսին Հայաստանի մի շարք մարզերում, Երևանում և Արցախում հնարավոր են անձրևներ և ամպրոպներ։

Քամին կլինի հարավ–արևմտյան` 2-7 մետր վայրկյան արագությամբ։ -0-