7-ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի մի շարք հասցեներում
19.05.2020,
10:59
7-ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի մի շարք հասցեներում

ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի./Նովոստի-Արմենիա/. Մայիսի 20-ին պլանային ջրանջատում է նախատեսված Երևան քաղաքի մի շարք հասցեներում:
««Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս. թ. մայիսի 20-ին ժամը 11.00-18.00 կդադարեցվի Երևան քաղաքի՝ Գրիգոր Լուսավորիչ, Բրյուսով, Լազո, Կաշեգործների փողոցների, Արշակունյաց պողոտայի 1-36 համարների՝ նրբանցքներով, Արգիշտի փողոցի 7/3 և Ագաթանգեղոս փողոցի 1-7 համարների ջրամատակարարումը» ,- նշվում է «Վեոլիա Ջուր» ընկերության Facebook-յան էջում:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:-0-