Ինչու՞ են Հայաստանում թանկացել մրգերն ու բանջարեղենը. տնտեսագետի մեկնաբանությունը

05.09.2018, 19:34
Նորարարական և ինստիտուցիոնալ հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ատոմ Մարգարյանը նշել է սննդամթերքի թանկացման պատճառները:
Ինչու՞ են Հայաստանում թանկացել մրգերն ու բանջարեղենը. տնտեսագետի մեկնաբանությունը

ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Նորարարական և ինստիտուցիոնալ հետազոտությունների կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Ատոմ Մարգարյանը չորեքշաբթի մամուլի ասուլիսում նշել է սննդամթերքի թանկացման պատճառները:

Ավելի վաղ բազմաթիվ բողոքներ են ստացվել ինչպես գնորդներից, այնպես էլ փորձագետներից տեղական ագրոարտադրանքի գների զգալի աճի մասին նախորդ տարվա համեմատ: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 27-ը նվիրել է շուկայի և գյուղմթերքի կետերի ուսումնասիրմանը և եկել է այն եզրակացության, որ մի շարք մթերքների գներն իսկապես բարձր են:

Загружается новость ... "Право"

«Ամեն ինչ սկսվել է սուպերմարկետների ցանցի դեմ արշավից, որը նրանց հարկային դաշտ է բերել: Նրանք ստիպված են վճարել 20 տոկոսանոց հարկ: Իհարկե, դա հանգեցրել է գների նկատմամբ հավելյալ ճնշման»,- ասաց Մարգարյանը:

Բացի այդ, տնտեսագետը նշեց, որ խնդիրը կապված է նաև վաճառողների ոչ արդյունավետ մեթոդների կիրառման հետ:

«Նրանք պետք է կարողանան առևտրի ցանցեր ձևավորել, ներդրումներ կատարել նոր մարքեթինգային և լոգիստիկ սխեմաների ձևավորման մեջ, որոնք կկարողանան կրճատել նրանց ծախսերը: Գներն աճել են, քանի որ վաճառողները չեն ցանկացել կրճատել իրենց ծախսերն տվյալ պահին»,- ասաց Մարգարյանը:
Նա միաժամանակ նշեց, որ մի շարք սննդամթերքների մասով հնարավոր է գների իջեցում, քանի որ «Վերին Լարս» անցակետում խցանումների հետևանքով տեղափոխման խնդիրները ստիպում են արտահանողներին արագ փչացող մթերքները ներքին շուկայում սպառել ավելի ցածր գնով: -0-