Ի՞նչ եղանակ է սպասվում սեպտեմբերի վերջին օրերին

26.09.2020, 12:59
Ի՞նչ եղանակ է սպասվում սեպտեմբերի վերջին օրերին
Ի՞նչ եղանակ է սպասվում սեպտեմբերի վերջին օրերին

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայպետհիդրոմետը ներկայացնում է առաջիկա օրերի եղանակի տեսությունը: 

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 26-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Սեպտեմբերի 27-30-ը, հոկտեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևան քաղաքում սեպտեմբերի 26-ի երեկոյան քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ: Սեպտեմբերի 27-30-ը, հոկտեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևանում սեպտեմբերի 28-ին օդի ջերմաստիստիճանը ցերեկային ժամերին կհասնի +30-ի: -0-