Ի՞նչ անել կարիճի խայթոցի դեպքում. պատմում է Առողջապահության նախարարությունը
23.07.2019,
17:02
Այս տարի Հայաստանում գրանցվել է կարիճի խայթոցի 125 դեպք

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի առողջապահության նախարարությունը հայտնում է, որ այս տարի երկրում գրանցվել է կարիճի խայթոցի 125 դեպք, մասնավորապես, Երևանում, Արարատի և Արմավիրի մարզերում։
Այդ կապակցությամբ գերատեսչությունը հիշեցնում է, թե ինչ միջոցներ է պետք ձեռնարկել կարիճի խայթոցի դեպքում։
Հատկապես վտանգավոր կարիճ
Գերատեսչության տվյալներով, Հայաստանում հանդիպում է, հիմնականում, կարիճների երեք տեսակ` կարմիր, դեղին և սև։ Դեղին կարիճների խայթոցների դեպքեր, հիմնականում, գրանցվում է ամեն տարի։
Կարիճի խայթոցից թունավորման բարդության աստիճանը կախված է կարիճի թույնի խտությունից: Կարիճների մեծ մասի խայթոցի դեպքում միայն թույլ ռեակցիա է առաջանում, ինչպես լինում է մեղվի խայթոցի ժամանակ: Ընդ որում, դեղին և կարմիր կարիճների թույնը վտանգավոր չէ կյանքի համար:
Կարիճի խայթոցից առաջացած ախտանիշները
Սև կարիճի խայթոցն ամենավտանգավորն է, որի դեպքում տուժածի մոտ նկատվում է՝
խայթոցի տեղում ուժգնացող, այրող բնույթի ցավ, մաշկի կարմրություն և այտուց, երբեմն առաջանում են այրվածքին բնորոշ բշտեր, ախտահարված մասում թմրածության զարգացում, ցնցումներ, որոնք կարող են լինել որևէ մկանի կամ ամբողջ մարմնի հատվածում, որովայնի շրջանում ցավեր, սրտխառնոց և փսխում, գլխապտույտ, արտահայտված թքահոսություն, սրտխփոց, գլխացավ։
Կարիճի խայթոցի դեպքում անհրաժեշտ է տուժողին անհապաղ հիվանդանոց հասցնել, իսկ մինչ այդ՝ տուժածին պառկեցնել ու ապահովել վնասված վերջույթի անշարժությունը,
վնասված հատվածը մաքրել սպիրտով, հակասեպտիկ վիրակապ դնել վերքի մեջ վտանգավոր մանրէների ներթափանցումը կանխելու նպատակով, ցավը մեղմելու և այտուցը վերացնելու համար վրան սառույց դնել, անկախ տուժածի վիճակից՝ պետք է լինել բժշկի հսկողության տակ:
Զգուշության անհրաժեշտ կանոնները
կարիճները միտումնավոր չեն գրոհում մարդու վրա, սակայն պատահական շփումը կարող է խայթոցով ավարտվել: Դրանք հաճախ թափանցում են տներ: Ցերեկը թաքնվում են ճեղքերում, իսկ գիշերը դուրս են գալիս, մտնում կոշիկի, հագուստի ու նույնիսկ անկողնային պարագաների մեջ:
Ուստի, ցանկալի է առավոտյան թափ տալ կոշիկն ու հագուստը, որը պատրաստվում եք հագնել, զննել սրբիչներն ու անկողնային պարագաները: Տունը, որտեղ կարիճներ են նկատվել, պետք է հնարավորության դեպքում նորոգել, փակել կարիճների ներթափանցման բոլոր ուղիները, բակից հավաքել, վերացնել աղբը, քարերն ու փայտը:
Հայաստանում ձևավորված աննախադեպ ջերմաստիճանային ֆոնի հետևանքով նկատվում է նաև օձերի ակտիվացում։ -0-