«Իմ քայլը» խմբակցության ևս մեկ պատգամավոր հայտնել է մանդատը վայր դնելու մասին

10.12.2020, 20:59
«Իմ քայլը» խմբակցության պատգամավորը հայտնել է, որ պատգամավորի մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին
«Իմ քայլը» խմբակցության ևս մեկ պատգամավոր հայտնել է մանդատը վայր դնելու մասին

ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Երջանիկ Հակոբյանը հայտնել է, որ պատգամավորի մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին:

««Իմ քայլ»-ի թիմակիցներիս հետ խորհրդակցությունների արդյունքում հետագա գործունեությունս գործադիրում՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեում շարունակելու որոշում է կայացվել: Հաշվի է առնվել այն հանգամանքը, որ նախկինում ՊԵԿ-ում զբաղեցրել եմ տարբեր պաշտոններ, լիովին պատկերացնում եմ համակարգն ու նրանում առկա խնդիրները, որոնք լուծելու ենք համատեղ աշխատանքի շնորհիվ»,- գրել է նա Facebook-յան իր էջում:-0-