Իլ-76–ը և Մի-38–ը կփորձարկվեն Հայաստանում

27.07.2017, 20:04
Աշխատանքային խումբ է ստեղծվել ռուսական ավիատեխնիկայի` Իլ-76 ինքնաթիռի և Մի-38 ուղղաթիռի փորձարկումներ անցկացնելու համար։
Իլ-76–ը և Մի-38–ը կփորձարկվեն Հայաստանում
ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Աշխատանքային խումբ է ստեղծվել ռուսական ավիատեխնիկայի` Իլ-76 ինքնաթիռի և Մի-38 ուղղաթիռի փորձարկումներ անցկացնելու համար։ Փորձարկումները կանցկացվեն Հայաստանի բարձրալեռնային շրջաններում շոգ եղանակին։

Ինչպես հայտնում է Հայաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունը, ՔԱԳՎ պետ Սերգեյ Ավետիսյանը նախօրեին ընդունել է Ռուսաստանի քաղաքացիական ավիացիայի պետական գիտահետազոտական ինստիտուտի տնօրենների տեղակալներ Ռուբեն Եսայանին և Օլեգ Ստրադոմսկուն, ինչպես նաև «ԻԼ» ԲԲԸ գլխավոր կոնստրուտկոտ Նիկոլայ Տալիկովին։

Загружается новость ... "Лево"

Հանդիպման ընթացքում զրուցակիցները նշել են, որ Իլ-76–ի և Մի-38–ի փորձարկումները Հայաստանում կտևեն մոտ մեկ տարի։

Դրանք կնպաստեն Հայաստանի և Ռուսաստանի միջև ավիացիայի ոլորտում գործակցության ընդլայնմանը։ -0-