Հրապարակվել են 23–ամյա դատախազ Մաշադյանի կողմից զինծառայություն անցնելու ապացույցները (ՖՈՏՈ)
18.02.2019,
21:26
Հայաստանի գլխավոր դատախազությունը հրապարակել է 23–ամյա Հարություն Մաշադյանի զինվորական գրքույկի լուսանկարը։

ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի գլխավոր դատախազությունը հրապարակել է 23–ամյա Հարություն Մաշադյանի զինվորական գրքույկի լուսանկարը։
Մաշադյանի նշանակումը Երևանի կայազորի զինվորական դատախազության դատախազի պաշտոնում նշանակվելը ԶԼՄ–ներում և սոցցանցերում բուռն քննարկումների առիթ դարձավ։
«Հրապարակում եմ Հարություն Մաշադյանի՝ զինվորական ծառայություն անցնելու լուսանկարները նաև զինգրքույկից, հատկապես նրանց համար, ովքեր անվստահությամբ էին փորձում մոտենալ ՀՀ դատախազության կողմից երեկ հրապարակված պաշտոնական հաղորդագրության այդ հատվածին»,– Facebook–ի իր էջում գրել է գլխավոր դատախազի` ԶԼՄ–ների հետ կապերի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

Նախօրեին Հայաստանի գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը պաշտոնական հայտարարություն է տարածել Հայաստանի ՊԵԿ փոխնախագահ Ռաֆիկ Մաշադյանի որդուն` Հարություն Մաշադյանին դատախազ նշանակելու վերաբերյալ։
Աբրահամյանը կրկին ընդգծել է, որ, «Դատախազության մասին» ՀՀ օրենքով, ընդ որում՝ ինչպես գործողի, այնպես էլ 2018թ. ապրիլին ուժը կորցրած ճանաչվածի պարագայում, անկախ նրանից՝ խոսքը այսպես ասած՝ քաղաքացիական, թե զինվորական ոլորտի դատախազներին է վերաբերում, սահմանվում է, որ դատախազի պաշտոն չի կարող զբաղեցնել այն անձը, որ չի անցել պարտադիր զինվորական ծառայություն, բացառությամբ այն անձանց, ովքեր ազատվել են նման ծառայությունից օրենքով նախատեսված կարգով ու հիմքով։

Նա անդրադարձել է նաև ԶԼՄ–ներում շրջանառվող լուրերին այն մասին, թե Մաշադյանը դպրոցն ավարտել է 15 տարեկանում։ Այդ կապակցությամբ Աբրահամյանը գրել է, որ Մաշադյանը 12 ամյա դպրոց չի ավարտել և կրտսեր դասարաններում սովորելիս թռիչքային տեղափոխություն է ունեցել: -0-