Հինգշաբթի` օգոստոսի 22–ի առավել ուշագրավ նորությունները

23.08.2019, 08:00
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է հինգշաբթի` օգոստոսի 22–ի առավել ուշագրավ նորությունների իր տարբերակը։
Հինգշաբթի` օգոստոսի 22–ի առավել ուշագրավ նորությունները
ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է հինգշաբթի` օգոստոսի 22–ի առավել ուշագրավ նորությունների իր տարբերակը։
  • Օգոստոսի 22-ին, տեղական ժամանակով ժամը 09:41-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 05:41-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.290 և արևելյան երկայնության 46.600 աշխարհագրական կոորդինատներով (ԱՀ Մարտակերտ քաղաքից 20 կմ հյուսիս-արևմուտք) երկրաշարժ:
  • Հայաստանի կառավարությունը հինգշաբթի նիստում ընդունեց զինծառայողների հիփոթեքային վարկավորման սուբսիդավորման համակարգի ներդրման նախագիծը։

    Ինչպես հայտնել է Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ամեն տարի ծրագրի շահառու կարող է դառնալ 500 զինծառայող։ 

    Նախագիծը նախատեսում է 28.5 մլն դրամի (գրեթե 60 հազար դոլար) հիփոթեքային վարկավորման առավելագույն չափ, ընդ որում նախատեսված գումարի 10 տոկոսը  որպես նախավճար կֆինանսավորի պետությունը»,– ասաց Տոնոյանը։ 
  • Նախագահ Արմեն Սարգսյանն իր դիրքորոշումն է հայտնել Ամուլսարի հանքավայրի շահագործման հնարավոր վերսկսման շուրջ։ Այդ մասին հայտնում է Հանրապետության նախագահի աշխատակազմի Հասարակայնության հետ կապերի վարչությունը Facebook–ի իր էջում։

    «Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հետևողականորեն հանդես է գալիս այն քաղաքական որոշումների ընդունման օգտին, որոնք բխում են հայկական պետականության ամրապնդման և մեր ազգային շահերից։ Թեև Սահմանադրությամբ նախագահը իրավասու չէ միջամտելու իշխանության մյուս մարմինների աշխատանքին, սակայն մշտապես պատրաստակամ է համազգային և համապետական կարևորություն ունեցող հարցերի դեպքում օգտակար լինել իր փորձառությամբ ու խորհուրդներով»,– ասվում է հաղորդման մեջ։