«Հիմնադրամ 100». օգնենք երեխաներին` ամսական ընդամենը 100 դրամ նվիրաբերելով
31.03.2016,
20:46
Մարտի 31–ից Հայաստանում գործունեությունն է սկսում «Հիմնադրամ 100» բարեգործական նոր ընկերությունը:
ԵՐԵՎԱՆ, 31 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Մարտի 31–ից Հայաստանում գործունեությունն է սկսում «Հիմնադրամ 100» բարեգործական նոր ընկերությունը, որի նպատակը քաղցկեղով հիվանդ երեխաներին աջակցելն է։
Ինչպես հինգշաբթի կայացած մամուլի ասուլիսում ասաց հիմնադրամի նախագահ Տիգրան Բալոյանը, միջոցների հավաքագրումը կկատարվի առցանց ռեժիմով։
«Շատ հաճախ, երբ մարդիկ ցանկանում են գումար զոհաբերել բարեգործական նպատակով, նրանք դժվարությամբ են ազատ ժամանակ գտնում բանկ գնալու և գումար փոխանցելու համար։ Մեր բարեգործական հիմնադրամը թույլ կտա պարզեցնել այդ գործընթացը` այսուհետ բոլոր ցանկացողները կկարողանան գումար զոհաբերել` դուրս չգալով տնից և ծախսելով շատ քիչ ժամանակ»,– ասաց նա։
Հիմնադրամի www.f100.am հիմնադրամի պաշտոնական կայքում յուրաքանչուր ցանկացող կարող է գրանցել իր բանկային հաշվեհամարի տվյալները և համաձայնություն տալ, որ ամեն ամիս իր հաշվից որոշակի գումար փոխանցվի բարեգործական նպատակով։
«Հիմնադրամ 100»–ը փողերը կփոխանցի միանգամից այն հիվանդանոցների բանկային հաշիվներին, որտեղ բուժվում են երեխաները։ Հիմնադրամի ողջ հաշվապահությունը և հաշվետվությունները բաց են և ներկայացվելու են յուրաքանչյուր ամսվա վերջին, ուստի յուրաքանչյուր մարդ կարող է ծանոթանալ դրան»,– ասաց հիմնադրամի նախագահը։
Հիմնադրամի կազմակերպիչներն ուսումնասիրություն են անցկացրել` պարզելու համար Հայաստանում բանկում հաշիվներ և բանկային քարտեր ունեցող քաղաքացիների թիվը։ «Այդ թիվը գերազանցել է մեր սպասումները, պարզվել է, որ բանկերում հաշիվներ ունեն Հայաստանի ավելի քան 1 միլիոն բնակիչներ»,– ասաց Բալոյանը։
Ինչպես հայտնեց հիմնադրամի նախաձեռնողներից մեկը, հայտնի հեռուստա– և ռադիոհաղորդավար Եգոր Գլումովը, եթե այդ մարդկանց գոնե կեսն ամեն ամիս 100–ական դրամ նվիրաբերի, ապա այդ գումարով հնարավոր կլինի 10 երեխայի կյանք փրկել։
«Մեր հիմնադրամը հայտնի մարդիկ են կազմակերպել, ովքեր չունեն սեփական բիզնես, կուսակցությունների չեն հարում, ովքեր հարգանք և վստահություն են վայելում»,– ասաց Գլումովը։
«Հիմնադրամ 100» բարեգործական կազմակերպությունը գրանցվել է 2015 թվականին, սակայն նրա փաստացի գործունեությունը կսկսվի մարտի 31–ին։ Կազմակերպիչների թվում են` հաղորդավարներ Լուսինե Բադալյանը, Եգոր Գլումովը, Հակոբ Պապիկյանը (Ժակ), ռադիոհաղորդավար Արամ Կարախանյանը և «Ստատուս հոլդինգ» ընկերության հիմնադիր և հիմնադրամի նախագահ Տիգրան Բալոյանը։ -0-