420.93
3.99
397.52
+8
Եղանակը Երևանում
Հայ

«Հիմնադիր խորհրդարանի» նախագահը պահանջներ է ներկայացնել Հայաստանի իշխանություններին

17:46
05 Օգոստոսի 2016
ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Հետախուզման մեջ գտնվող «Հիմնադիր խորհրդարանի» ընդդիմադիր շարժման ղեկավար Գարեգին Չուգասզյանը Facebook-ի միջոցով «Ազատություն» ռ/կ-ին տված գրավոր հարցազրույցում ներկայացրել է իր գլխավորած շարժման կողմից Հայաստանի իշխանություններին ուղղված պահանջները:

«Մեր պահանջները հետևյալն են. քաղբանտարկյալների նկատմամբ խոշտանգումների բացառում, քաղբանտարկյալների ազատում, Արցախի հարցում որդեգրած պարտվողական քաղաքական դիրքորոշումից հրաժարում, քաղաքական երկխոսության և փոփոխությունների անհապաղ սկիզբ, ազգային անցումային վստահության կառավարության ձևավորում, Սերժ Սարգսյանի հրաժարական, արտահերթ ընտրություններ», -հայտարարել է Չուգասզյանը:

ՀՀ ՔԿ-ի որոշմամբ, Գարեգին Չուգասզյանը գտնվում էր տնային կալանքի տակ: Սակայն նա փոխել է իր բնակության վայրը` չտեղեկացնելով այդ մասին նախաքննչական մարմնին: Այդպիսով, ՔԿ-ն որոշում է կայացրել Չուգասզյանին վերցնել կալանքի տակ և հայտարարել նրա հետախուզման մասին:

Հարցազրույցի ժամանակ նա նաև հայտարարել է, որ Երևանում ՊՊԾ գբդի շենքը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբին հաջողվել է «հանրային գիտակցության մեջ հեղափոխություն իրականացնել» և հասնել «անհավանական արդյունքի»:

«Սասնա ծռերն» ապացուցեցին, որ իրենք ոչ թե գիտակցության մթագնամբ տառապող քաղաքական մոլագարներ են, այլ իրենց առաքելությունը գիտակցող մահապարտ գաղափարակիրներ, որոնք ընտրել են զինված ապստամբությունը որպես ծայրահեղ, բայց և միակ միջոց երկրի դավաճանական մոտալուտ աղետը կանխելու, երկրից արտագաղթող ժողովրդի հուսահատությունը չեզոքացնելու և նրան՝ քաղաքացիական ահնազանդությամբ իր իրավունքները ետ նվաճելու համար ոտքի կանգնեցնելու համար», - հայտարարել է Չուգասզյանը։

Թեև «Հիմնադիր խորհրդարանի», ինչպես նաև ընդդիմադիր այդ ուժի հետ «Նոր Հայաստան» ազգային փրկության ճակատի շրջանակներում համագործակցող «Ժառանգություն» կուսակցության և «Ոտքի՛, Հայաստան» շարժման ներկայացուցիչները կալանավորված են, Չուգասզյանի խոսքով, ընդդիմադիր այս ուժերը շարունակելու են գործել:

«Ցանցային դարաշրջանում՝ ոստիկանապետական կարգերի պայմաններում, քաղաքական շարժումները կարող են գործել միայն որպես ցանցեր: Ցանցի քաղաքական «իմպրովիզ» անելու ընդունակ «պարտիզանական» հանգույցները անկախ են, չկա ընդհանուր հրամանատարություն, սակայն կա այդ հանգույցների միջև գործող փոխընդունելի պարզ սկզբունքների փոքրաթիվ ցանկ, որը թույլ է տալիս նորանոր հանգույցների ներգրավվել, իսկ որոշ հանգույցների շարքից դուրս գալու դեպքում, մյուս հանգույցների ինքնավար գոյատևում», - ասել է Չուգասզյանը:

Սա է, նրա խոսքով, «Սասնա ծռերի» այսօրվա հաջողության և հեղինակության հիմքը և վաղվա ուժի աղբյուրը, և այն բանտում կամ ընդհատակում լինելուց ոչ միայն չի թուլանալու, այլ միայն կուժեղանա, քանի որ բռնակալության ճնշումները միայն ավելացնելու են մեր քաղաքացիների և Սփյուռքի համակրանքը, ուրեմն և մասնակցությունը ՀԽ-ի և «Նոր Հայաստանի» քաղաքական ծրագրերին», - կարծում է Չուգասզյանը։

Ընդդիմադիր Ժիրայր Սեֆիլյանի զինված կողմնակիցները հուլիսի 17–ին մուտք են գործել ՊՊԾ գնդի տարածք։ Նրանք պահանջում էին ազատ արձակել Ժիրայր Սեֆիլյանին, ով կալանավորվել էր ապօրինի զենք պահելու կասկածանքով։

Հուլիսի 31-ին զինված խումբը զենքը վայր է դրել և հանձնվել իշխանություններին: Այս ընթացքում զոհվել է ոստիկանության երկու աշխատակից: Զինված խմբի անդամների և իրավապահ մարմինների աշխատակիցների շրջանում եղել են վիրավորներ: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
23:37
10 Հոկտեմբերի 2023
Ի՞նչ տվեց Գրանադայի հանդիպումը ՀՀ-ին. պարզաբանում է Փաշինյանը
Փաշինյանն այսօր Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշեց, թե ինչ տվեց Գրանադայի հանդիպումը Հայաստանին
21:03
10 Հոկտեմբերի 2023
Զինծառայող է ձերբակալվել՝ համածառայակցի սպանության կասկածանքով
Զինծառայող է ձերբակալվել՝ համածառայակցի սպանության կասկածանքով
20:59
10 Հոկտեմբերի 2023
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի Բիշքեկում կայանալիք ԱՊՀ երկրների ղեկավարների հանդիպմանը
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հոկտեմբերի 13-ին Բիշքեկում կայանալիք ԱՊՀ երկրների ղեկավարների հանդիպմանը
16:07
10 Հոկտեմբերի 2023
Հրամանատարները միջոցներ չեն ձեռնարկել կանխելու հակառակորդի առաջխաղացումը ՀՀ ինքնիշխան տարածք հանրային քրեական հետապնդում է հարուցվել
Հրամանատարները միջոցներ չեն ձեռնարկել կանխելու հակառակորդի առաջխաղացումը ՀՀ ինքնիշխան տարածք հանրային քրեական հետապնդում է հարուցվել
14:58
10 Հոկտեմբերի 2023
Ոստիկանության Էրեբունու բաժնի պետի տեղակալը, օպերլիազորը և վկան ծեծել են ձերբակալված անչափահասի պաշտպաններին. գործը դատարանում է
Ոստիկանության Էրեբունու բաժնի պետի տեղակալը, օպերլիազորը և վկան ծեծել են ձերբակալված անչափահասի պաշտպաններին. գործը դատարանում է
13:16
10 Հոկտեմբերի 2023
Հանրային քրեական հետապնդում է նախաձեռնվել Վայոց Ձորի մարզի Սերս համայնքի նախկին ղեկավարի նկատմամբ
Հանրային քրեական հետապնդում է նախաձեռնվել Վայոց Ձորի մարզի Սերս համայնքի նախկին ղեկավարի նկատմամբ
12:43
10 Հոկտեմբերի 2023
«Քաղաքացիական պայմանագիրն» ու «Հանրապետությունը» համագործակցության հուշագիր ստորագրեցին
Ավինյանի խոսքով, խմբակցությունները միասին կկառավարեն քաղաքը
11:38
10 Հոկտեմբերի 2023
Տիգրան Ավինյանն ընտրվեց Երևանի քաղաքապետ
Տիգրան Ավինյանն ընտրվեց Երևանի քաղաքապետ
10:31
10 Հոկտեմբերի 2023
Այսօր մինչև 18։00–ն ջուր չի լինի Երևանի կենտրոնի մի շարք հասցեներում
Այսօր մինչև երեկոյան 6–ը ջրանջատում է նախատեսված Երևանի կենտրոնի մի շարք հասցեներում
23:50
09 Հոկտեմբերի 2023
Զինծառայող է մահացել կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածքից
Զինծառայող է մահացել կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածքից
16:23
09 Հոկտեմբերի 2023
Կարո՞ղ է, արդյոք, Բաքուն հասնել «սև ցուցակի» անձանց միջազգային հետապնդման, հայ փաստաբանը պարզաբանում է
Կարո՞ղ է, արդյոք, Բաքուն հասնել «սև ցուցակի» անձանց միջազգային հետապնդման, հայ փաստաբանը պարզաբանում է
12:07
09 Հոկտեմբերի 2023
Եվս մեկ բանկ է միացել անկանխիկ գործարքներից կենսաթոշակի և նպաստի 10% հետվճարի ծրագրին
Եվս մեկ բանկ է միացել անկանխիկ գործարքներից կենսաթոշակի և նպաստի10% քեշբեքի ծրագրին