ՀՀ ոստիկանությունը մտադիր չէ Սեֆիլյանին բերել Երևանում զինված խմբի հարձակման վայր

17.07.2016, 19:15
Ժիրայր Սեֆիլյանը չի տեղափոխվել Երևանում ՊՊԾ գնդի վրա զինված խմբի հարձակման վայր:
ՀՀ ոստիկանությունը մտադիր չէ Սեֆիլյանին բերել Երևանում զինված խմբի հարձակման վայր
ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Ժիրայր Սեֆիլյանը չի տեղափոխվել Երևանում ՊՊԾ գնդի վրա զինված խմբի հարձակման վայր, լրագրողներին հայտնել է Հայաստանի փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը։

«Նրան չեն բերել, և նման մտադրություններ մենք չունենք»,– ասել է նա։

Կիրակի լուսադեմին մի խումբ զինված անձինք մուտք են գործել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք և բռնության սպառնալիքով պահում են այնտեղ գտնվող անձանց։ Հարձակման ժամանակ մեկ ոստիկան զոհվել է, չորսը` վիրավորվել։ Որոշ տեղեկություններով` զինված անձինք «Հիմնադիր խորհրդարան» արմատական ընդդիմադիր կազմակերպության կալանավորված առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի կողմնակիցներն են, ովքեր պահանջում են ազատել նրան։ -0-