ՀՀ տրանսպորտի նախարարությունն անցնում է հատուկ աշխատանքային ռեժիմի

21.11.2017, 18:32
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության մի շարք ենթակառուցվածքներ անցնում են հատուկ աշխատանքային ռեժիմի:
ՀՀ տրանսպորտի նախարարությունն անցնում է հատուկ աշխատանքային ռեժիմի
ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի. /Նովոստի Արմենիա/. ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության մի շարք ենթակառուցվածքներ անցնում են հատուկ աշխատանքային ռեժիմի, հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը։

Հաղորդագրությունում նշվում է, որ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հանձնարարել է ճանապարհների անվտանգության և շահագործման մոնիթորինգի բաժիններին տեղումների դեպքում անկախ օրվա ժամանակից սկսել մաքրման աշխատանքներ և ճանապարհների` աղով և ավազով մշակման աշխատանքները։

«Եղանակային փոփոխություների հետ կապված նախարարության մամուլի ծառայությունը և համապատասխան ստորաբաժանումները կաշխատեն հատուկ ռեժիմով», – նշվում է հաղորդագրությունում։

Загружается новость ... "Лево"

Ձմռան ընթացքում նախարարության պաշտոնական կայքը և ԶԼՄ–ները պարբերար տեղեկություն կտրամադրեն միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհների վերաբերյալ, իսկ եղանակային պայմանների կտրուկ փոփոխման դեպքում անհապաղ տեղեկություն կտրամադրվի, որը որոշակի պարբերությամբ կթարմացվի։

Համացանցից օգտվելու հնարավորություն չունեցողները կկարողանան տեղեկություն ստանան (010) 56-25-33 հեռախոսահամարով, որը ձմռանը կաշխատի 24 ժամ ռեժիմով։

Նախարարությունը կոչ է անում վարորդներին օգտագործել միայն ձմեռային անվադողներ։

Նոյեմբերի 22–ից Հայաստանը կհայտնվի հզոր ցիկլոնի ազդեցության գոտում, Երևանում և բոլոր մարզերում տեղումներ կտեղան, որոշ մարզերում` ձյան տեսքով։ –0–