ՀՀ Օմբուդսմենն ԱՄՆ դեսպանի հետ մարդու իրավունքների հարցեր է քննարկել

05.05.2016, 20:58
Հայաստանի Օմբուդսմեն Արման Թաթոյանն ԱՄՆ Արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլզի հետ մարդու իրավունքների հարցեր է քննարկել։
ՀՀ Օմբուդսմենն ԱՄՆ դեսպանի հետ մարդու իրավունքների հարցեր է քննարկել
ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի Օմբուդսմեն Արման Թաթոյանն ԱՄՆ Արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլզի հետ մարդու իրավունքների հարցեր է քննարկել։

«Կողմերն անդրադարձել են Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքների օրենսդրական և գործնական ամրապնդման խնդիրներին»,– հայտնում է Օմբուդսմենի գրասենյակը։

ԱՄՆ դեսպանը կարևորել է Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի և նրա գրասենյակի գործունեությունը` պատրաստակամություն հայտնելով քննարկել գործակցության հնարավորությունները։

Թաթոյանն իր հերթին, կարևորելով մարդու իրավունքների պաշտպանությունը և Հայաստանում ժողովրդավարական արժեքների ամրապնդումը, հաստատել է իրագործել ԱՄՆ–ի դեսպանության հետ համատեղ ծրագրերը։ -0-