ՀՀ նախագահը բացեց փակագծերը՝ նշելով ապագա վարչապետի անունը

26.11.2016, 13:09
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե ով է շարունակելու գլխավորել ՀՀ կառավարությունը:
ՀՀ նախագահը բացեց փակագծերը՝ նշելով ապագա վարչապետի անունը
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ գալիք խորհրդարանական ընրտություններում իշխող ՀՀԿ-ի՝ վստահության քվե ստանալու և իշխանություն կազմելու դեպքում կառավարության վարչապետ կմնա Կարեն Կարապետյանը:

Այդ մասին նախագահն ասաց Հանրապետական կուսակցության նոյեբմերի 26-ի համագումարում:
Ավելի վաղ նոր Սահմանադրության ընդումից հետո Սարգսյանը խուսափում էր այս հարցին հստակ պատասխան տալուց, սակայն համագումարում բացեց փակագծերը:

Հայաստանի հերթական ընտրությունները կկայանան արդեն նոր սահմանադրությամբ, որն առաջարկում է կառավարման խորհրդարանական մոդելի անցում: Այսինքն՝ երկրի կառավարման ղեկն անցնում է կառավարության ղեկավարին:

Նախօրեին Կարեն Կարապետյանը և մյուս անկուսակցական նախարարները ՀՀԿ-ին անդամակցելու դիմում ներկայացրին: -0-