ՀՀ ԿԳ նախկին նախարարը գարնանային անակնկալ է պատրաստել հայ կանանց համար

22.03.2016, 14:01
Կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանը չի ցանկանում, որ հանրությունն իրեն մոռանա:
ՀՀ ԿԳ նախկին նախարարը գարնանային անակնկալ է պատրաստել հայ կանանց համար
ԵՐԵՎԱՆ, 22 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանը չի ցանկանում, որ հանրությունն իրեն մոռանա, գրում է «Հրապարակ» թերթը։

Պարբերականի հաղորդմամբ, Աշոտյանը կուսակցական-լրագրողական ակտիվ գործունեությանը զուգընթաց ստեղծագործական-գարնանային սրացումների մեջ է. ինչպես անցյալ տարի, այս ապրիլին էլ նա անակնկալ Է պատրաստել հայ կանանց համար։

Թերթը հիշեցնում է, որ նախորդ տարի Հայկոն կատարել էր Աշոտյանի «Ինձ խոստացիր» երգը։ «Նվիրաբերումի» այս ակցիան իրականացնելու է երգչուհի Անչոկը, որը կկատարի նրա հերթական երգը։

«Դասական օրինակ, թե ինչպես լավ բանի մասին գրել «վատով,– մեկնաբանել է Արմեն Աշոտյանը «Հրապարակ» թերթի հրապարակումը Facebook սոցցանցի իր էջում, ուղեկցելով իր գրառումը ժպիտով և ավելացնելով. «Ինչևէ, ապրիլի 7-ին սպասեք իմ ու Անչոկի անակնկալին»։ Երգը կոչվում է «Սիրում եմ», գրում է թերթը։ -0-