ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար նախարարի նկատմամբ պատժամիջոցներ են կիրառվում
06.10.2016,
12:51
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը Դավիթ Հարությունյանին իջեցրել է իր աստղային բարձունքից:

ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը Դավիթ Հարությունյանին իջեցրել է իր աստղային բարձունքից և հասկացրել, որ վունդերկինդների ժամանակներն անցել են, գրում է «Հրապարակ» թերթը։
Կարապետյանը սկսել է նաև պատժամիջոցներ կիրառել Դավիթ Հարությունյանի նկատմամբ։
Պարբերականի տեղեկություններով, վարչապետը վերցրել է Դավիթ Հարությունյանին սպասարկող երկու մեքենաները և դրա փոխարեն տրամադրել «Պրադո»։
Բանն այն է, որ տարիներ ի վեր կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարն ունեցել է երկու ծառայողական մեքենա՝ Honda CR-V BMW 523, և, նույնիսկ օպտիմալացումից հետո մեքենաների թիվը չի կրճատվել։
Վարչապետը Դավիթ Հարությունյանին զրկել է «BMW»–ից, իսկ Honda CR-V–ն էլ տվել է նրա տեղակալին։
Թերթի ունեցած աղբյուրների համաձայն, աշխատակազմի ղեկավար-նախարարին տրված նոր մեքենան անհամեմատ զիջում է նախկիններին, ինչը ոգևորություն է առաջացրել Դավիթ Հարությունյանին չսիրողների շրջանում։ -0-