ՀՀ էկոնոմիկայի նախարարը գործընկերներին է ներկայացրել իր նոր ArmPhone-ը

16.06.2016, 19:25
Հայաստանի էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը դարձել է առաջին հայկական ArmPhone սմարթֆոնի օգտատեր։
ՀՀ էկոնոմիկայի նախարարը գործընկերներին է ներկայացրել իր նոր ArmPhone-ը
ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը դարձել է առաջիններից մեկը, ով ձեռք է բերել ArmPhone առաջին հայկական սմարթֆոնը, գրում է telecom.arka.am–ը։ 

Հունիսի 6–ին հայկական Technology and Science Dynamics ընկերությունը` ArmTab հայկական առաջին պլանշետների արտադրողը, ներկայացրել է ArmPhone ապրանքանիշի սմարթֆոնների սեփական շարքը` հայտարարելով վաճառքների մեկնարկի մասին։

Կառավարության այսօրվա նիստում Մինասյանը գործընկերներին ցուցադրել է իր սմարթֆոնը։

Դատելով լուսանկարից` նախարարի հեռախոսն ArmPhone 0520–ն է։

Սմարթֆոնները ներկայացված են հինգ մոդելներով` ArmPhone 0502, ArmPhone 0505, ArmPhone 0508, ArmPhone 0509 և ArmPhone 0520։

Սմարթֆոնի գինը կազմում է 151 հազար դրամ (շուրջ $315,7), իսկ «կրտսեր» մոդելն արժե 51 հազար դրամ (շուրջ $106.6)։

ArmPhone–ի տարբերությունը հայերեն լեզվով այլ սմարթֆոններից հայկական ինտերֆեյսի, ռինգտոնների, աշխատանքային սեղանի պաստառների և «լռելյայն» մեկ տարով բացառիկ երաշխիքի առկայությունն է։ Եթե օգտագործողն այն չի գցել հատակին կամ ջուրը, ապա ընկերությունն ամբողջությամբ ստանձնում է բոլոր տեխնիկական խափանումների պատասխանատվությունը` հաճախորդին տրամադրելով մեկ այլ, նոր սմարթֆոն։

Դրանցում որպես ռինգտոն են օգտագործվել հայտնի հայ կոմպոզիտորների երաժշտական կոմպոզիցիաները, որոնք ներկայացվել են Technology and Science Dynamics ընկերության մշակած PAROONAK հարթակում։ -0-