ՀՀ որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է․ վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով

22.11.2020, 11:25
Հայաստանում ճանապարհներն անցանելի են․ Լարսը տեղումների պատճառով փակ է բեռնատար տրանսպորտային միջոցների համար
ՀՀ որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է․ վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով

ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 22-ին՝ ժամը 10։30-ի դրությամբ‚ Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին ձյուն է, իսկ Վայքի ավտոճանապարհներին ձնախառն անձրև է տեղում։ Թումանյանի ավտոճանապարհներին և Սպիտակի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է։

Նշվում է, որ Մեղրու լեռնանցքում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: 

Загружается новость ... "Лево"
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: 

«Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»,- ասվում է հաղորդագրության մեջ: 

Ինչպես հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը, Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը տեղումների պատճառով փակ է բեռնատար տրանսպորտային միջոցների համար։ 

ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին:-0-