ՀՀ-ում սպասվում են օդի ջերմաստիճանի տատանումներ. Երևանում կլինի +12

06.03.2026, 11:36
Լեռնային և նախալեռնային շրջաններում սպասվում է ձյուն, հովտային շրջաններում՝ ձնախառն անձրևի և անձրևի տեսքով
ՀՀ-ում սպասվում են օդի ջերմաստիճանի տատանումներ. Երևանում կլինի +12

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի․/Նովոստի-Արմենիա/. Երևանում մարտի 6-ին, 9-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Ինչպես տեղեկացնում է ՀՀ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը, մարտի 7-8-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են կարճատև տեղումներ․ գիշերային ժամերին ձյան, ցերեկային ժամերին ձնախառն անձրևի և անձրևի տեսքով։

ՀՀ տարածքում մարտի 6-ի երեկոյան, 8-ի ցերեկը, 9-ին առանձին շրջաններում, մարտի 7-ին, 8-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ․ լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան, հովտային շրջաններում ձնախառն անձրևի և անձրևի տեսքով։

Լեռնային շրջաններում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

Մարտի 6-ի գիշերը, 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին`հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ, մարտի 6-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 13-16մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը մարտի 7-8-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 2-5 աստիճանով, մարտի 9-10-ի ցերեկային ժամերին նույնքան կբարձրանա։