ՀՀ-ում հայտնաբերվել են կասկածելի ծագում ունեցող լրատվական կայքեր ու սոցցանցերի կեղծ էջեր, որոնք ապատեղեկատվություն են տարածում

21.10.2020, 00:17
ՀՀ-ում հայտնաբերվել են կասկածելի ծագում ունեցող լրատվական կայքեր ու սոցցանցերի կեղծ էջեր, որոնք ապատեղեկատվություն են տարածում. ԱԱԾ-ն զգուշացնում է
ՀՀ-ում հայտնաբերվել են կասկածելի ծագում ունեցող լրատվական կայքեր ու սոցցանցերի կեղծ էջեր, որոնք ապատեղեկատվություն են տարածում

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ վերջին շրջանում համացանցում հայտնվել են կասկածելի ծագում ունեցող լրատվական կայքեր ու սոցիալական ցանցերի կեղծ էջեր (օրինակ՝ lurer.live և համանման այլ տեղեկատվական հարթակներ, բազմաթիվ կեղծ օգտահաշիվներ), հաղորդում է գերատեսչության մամուլի ծառայությունը:

Загружается новость ... "Лево"

Նշվում է, որ վերջիններս, հատկապես այս օրերին, տարածում են ակնհայտ ապատեղեկատվություններ՝ Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների, նրանց հետ փոխկապակցված անձանց, ԱԱԾ նախկին տնօրեն Ա. Քյարամյանի,  ինչպես նաև ներքաղաքական և արտաքին քաղաքական բազմաթիվ երևույթների վերաբերյալ, որոնք ստահոդ լինելուց բացի՝ իրենց մեջ պարունակում են Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության անվտանգությանը վնասող զգալի տարրեր ու բաղադրիչներ:

Նախնական ուսումնասիրություններից պարզվում է, որ հիշյալ կայքերում և տեղեկատվական հարթակներում առկա են տարբեր ուղղվածություն ունեցող հետքեր, որոնց ուղղությամբ կատարվում են անհրաժեշտ աշխատանքներ:

«Այս ամենով հանդերձ մեր հանրությանը կոչ ենք անում տուրք չտալ նմանատիպ տեղեկություններին, չտարածել այդօրինակ կայքերում ու տարբեր հարթակներում առկա   կեղծ տեղեկատվությունը, ինչպես նաև բացառապես օգտվել պաշտոնական լրահոսից»,- նշվում է ԱԱԾ հաղորդագրության մեջ: -0-