575.95
6.49
484.93
+25
Եղանակը Երևանում
Հայ

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը քննադատել է Հրայր Թովմասյանի մասին Հ1-ի հաղորդումը․ ՀՔԾ-ն կոչ է արել չմիջամտել (ՎԻԴԵՈ)

23:58
03 Փետրվարի 2020

ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի․ /Նովոստի-Արմենիա/․ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հայտարարություն է տարածել Հայաստանի Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» լրատվական ծրագրի ընթացքում Հրայր Թովմասյանի մասին եթեր հեռարձակված տեսանյութի վերաբերյալ։ ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը կոպիտ պատասխան է տվել հանձնաժողովին։

Հանձնաժողովի հայտարարությունը

Հանձնաժողովը, ուսումնասիրելով վերը նշված տեսանյութը, նպատակահարմար է համարում ներկայացնել հետևյալ պարզաբանումները.

1. Հանձնաժողովը ևս մեկ անգամ հիշեցնում է, որ իրավասու չէ միջամտել հանրային հեռարձակողի, ինչպես նաև այլ` մասնավոր հեռարձակողների բովանդակային քաղաքականությանը, և գործում է` ղեկավարվելով բացառապես հեռարձակողների ոլորտը կարգավորող օրենսդրությամբ և Հանձնաժողովի կողմից ընդունված կարգերով:

2. Հանձնաժողովը կիսում է Մարդու իրավունքների պաշտպանի տեսակետն առ այն, որ տեսանյութում խախտվել է անմեղության կանխավարկածի սկզբունքը, որի պահպանման պահանջը վերաբերում է բոլորին, այդ թվում՝ լրատվամիջոցներին: Սակայն, անհրաժեշտ ենք գտնում արձանագրել, որ տվյալ դեպքում վերը նշված սկզբունքի խախտման պատասխանատուն առաջին հերթին ՀՔԾ-ն է:

3. Անմեղության կանխավարկածի սկզբունքի խախտումը չի կարգավորվում «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքով և չի նախատեսում տուգանքի կամ այլ պատժի կիրառում: Ցանկանում ենք հիշեցնել, որ Հանձնաժողովը բազմիցս հրավիրել է գործադիր և օրենսդիր մարմինների ու հանրության ուշադրությունն այն հանգամանքի վրա, որ այս և նմանատիպ օրենսդրական բացերը (բազմաթիվ այլ երկրներում այս խնդիրները օրենսդրորեն կարգավորված են) նվազեցնում են Հանձնաժողովի կարգավորման հնարավորությունները և սահմանափակում են ՀՀ քաղաքացիների իրավունքը` ստանալու օբյեկտիվ, անկողմնակալ, ատելության խոսքից և մանիպուլյացիաներից զուրկ տեղեկատվություն: Ցանկանում ենք նաև նշել, որ ժողովրդավարական երկրներում նման խնդիրները լուծվում են լրագրողական ինքնակարգավորվող մարմինների կողմից:

4. Հանձնաժողովն ափսոսանքով նշում է, որ անմեղության կանխավարկածի, ինչպես նաև տեղեկատվության անաչառության, տեսակետների բազմազանության, պատասխանի իրավունքի սկզբունքների, ինչպես նաև լրագրողական վարքագծի խախտումները ավելի հաճախ են տեղ գտնում մի շարք մասնավոր հեռուստաընկերությունների հաղորդումներում, սակայն այդպիսի խախտումները չեն արժանանում հանրության, քաղաքական ուժերի, հասարակական և ժուռնալիստական կազմակերպությունների ուշադրությանը:

5. Հանձնաժողովն իր տարակուսանքն է հայտնում առ այն, որ Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը հրաժարվեց իր պարզաբանումները ներկայացնել հանրությանը վերը նշված տեսանյութի կապակցությամբ: Համաձայն «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքի հոդված 31-ի՝ Խորհուրդը պատասխանատու է հանրային հեռուստառադիոծրագրերի ծրագրային քաղաքականության, լրագրողների մասնագիտական վարքագծի կանոնների պահպանման համար և պարտավոր է բողոքների հիման վրա, կամ իր նախաձեռնությամբ ուսումնասիրել լրագրողների մասնագիտական վարքագծի կանոնների խախտման դեպքերը: Հետևաբար, հանրային հնչեղություն ունեցող դեպքերի վերաբերյալ (անկախ նրանից, թե ինչքանով են հիմնավոր ներկայացրած մեղադրանքները) խորհուրդը պարտավոր է արձագանքել, մշտական երկխոսության մեջ լինել հասարակության հետ:

6. Հանձնաժողովի հասցեին որոշ անձանց, այդ թվում՝ ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահի խորհրդականի կողմից հնչեցրած մեղադրանքների կապակցությամբ, Հանձնաժողովը հայտնում է հետևալը. ՀՌՀ-ն ՀՀ Սահմանադրությամբ ստեղծված անկախ պետական մարմին է, և ՍԴ նախագահի խորհրդականը պարտավոր է իմանալ, որ «Հանձնաժողովը էականորեն թերանում է իր գործառույթներում» արտահայտությունը հանրայնորեն հնչեցնելուց առաջ անհրաժեշտ էր համեմատել Հանձնաժողովի կատարած ներկա աշխատանքն ավելի վաղ ժամանակների հետ, կամ հստակ նշել օրենսդրությամբ սահմանված այն նորմերը, որոնց համաձայն Հանձնաժողովը պարտավոր էր պատասխանատվության ենթարկել Հանրային հեռուստաընկերության «1-ին ալիք» հեռուստածրագիրը: Ավելին, խորհրդականը, հանդիսանալով հանրային ծառայող, պարտավոր էր պահպանել հանրային ծառայողի վարքագծի կանոնները, որոնք սահմանված են «Հանրային ծառայության մասին» օրենքով։

7. Հանձնաժողովը կոչ է անում բոլոր վերգետնյա հեռարձակողներին պահպանել լրագրության մեջ միջազգայնորեն ընդունված կանոններն ու նորմերը, չօգտվել գործող օրենսդրության անկատարությունից և չօգտագործել լրատվամիջոցները որպես նեղ քաղաքական և անձնական շահերի սպասարկման գործիք, գիտակցել սոցիալական պատասխանատվությունը, չխախտել քաղաքացիների իրավունքը՝ ստանալու ճշգրիտ, բազմակողմանի տեղեկատվություն:

ՀՔԾ-ի պատասխանը

«ՀՀ հատուկ քննչական ծառայությունը, հանդիսանալով քրեական հետապնդման մարմին և քրեական դատավարության օրենսդրության համաձայն` հանդես գալով մեղադրանքի կողմում, իրավասու է քրեական գործով տեղեկատվություն տրամադրել այն ծավալով, որ չափով որ անհրաժեշտ է համարում այս կամ այն քրեական գործի շրջանակներում` ելնելով գործի նկատմամբ հանրային հետաքրքրությունից և կարևորելով հասարակության կողմից օբյեկտիվ և անաչառ տեղեկատվություն ստանալու իրավունքը: Նման դիրքորոշումը բարձրաձայնելը որևէ կերպ չի կարող դիտվել որպես անմեղության կանխավարկածի սկզբունքի խախտում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

ՀՔԾ-ն նշում է, որ համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 201-րդ հոդվածի` նախնական քննության տվյալները ենթական են հրապարակման միայն գործով վարույթն իրականացնող մարմնի թույլտվությամբ, ինչը տվյալ դեպքում առկա է:

«Այսինքն` նախաքննական մարմնի կողմից լրատվամիջոցին ներկայացվել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված ընթացակարգերի խստիվ պահպանմամբ ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ հիմնավորված փաստերի մասին վարույթն իրականացնող մարմնի հետևությունները, որոնց հիման վրա արդեն իսկ անձին մեղադրանք է առաջադրվել: Վերոգրյալը հաշվի առնելով և արձանագրելով, որ ՀՀ հատուկ քննչական ծառայության գործունեությանը գնահատական տալը գտնվում է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի իրավասություններից դուրս, հորդորում ենք այսուհետ ձեռնպահ մնալ քրեական գործերի և, առհասարակ, ՀՔԾ գործունեության մասին սիրողական մակարդակի իրավական վերլուծություններ անելուց»,- ասվում է ՀՔԾ-ի հայտարարության մեջ։-0-
Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
22:25
16 Սեպտեմբերի 2020
Հարյուրավոր մարդիկ դուրս եկան երթի՝ պահանջելով ԿԳՄՍ նախարարի հրաժարականը և պաշտպանելով ազգային կրթությունը (ՎԻԴԵՈ)
Հարյուրավոր մարդիկ դուրս եկան երթի՝ պահանջելով ԿԳՄՍ նախարարի հրաժարականը և պաշտպանելով ազգային կրթությունը. ՎԻԴԵՈ
21:01
16 Սեպտեմբերի 2020
COVID-19-ի թեստերի փոխադարձ ճանաչման հնարավորություն և կանոնավոր ուղևորափոխադրումների վերսկսում. փոխվարչապետը՝ ԵԱՏՄ-ում քննարկումների մասին
COVID-19-ի թեստերի փոխադարձ ճանաչման հնարավորություն և կանոնավոր ուղևորափոխադրումների վերսկսում. փոխվարչապետը՝ ԵԱՏՄ-ում քննարկումների մասին
20:50
16 Սեպտեմբերի 2020
Գլուխները պատով են տալիս բոլոր նրանք, ովքեր կառավարության կամ վարչապետի անունը շոշափում են. Փաշինյան (ՎԻԴԵՈ)
Գլուխները պատով են տալիս բոլոր նրանք, ովքեր կառավարության կամ վարչապետի անունը շոշափում են. Փաշինյան. ՎԻԴԵՈ
19:40
16 Սեպտեմբերի 2020
Ադրբեջանը սխալ էր, մենք՝ ճիշտ. Փաշինյանը՝ հուլիսյան դեպքերի մասին (ՎԻԴԵՈ)
Ադրբեջանը սխալ էր, մենք՝ ճիշտ. Փաշինյանը՝ հուլիսյան դեպքերի մասին. ՎԻԴԵՈ
19:09
16 Սեպտեմբերի 2020
Հուլիսյան գործողությունների դադարից հետո տվյալ ուղղությամբ հրադադարի խախտումները գրեթե կրկնակի ավելացել են. Տոնոյան
Հուլիսյան գործողությունների դադարից հետո տվյալ ուղղությամբ հրադադարի խախտումները գրեթե կրկնակի ավելացել են. Տոնոյան
18:56
16 Սեպտեմբերի 2020
Գարիկ Մարտիրոսյանը, Արա Մալիքյանը և մերոնք. Ինչպես է Հայաստանը տոնելու Անկախության օրը COVID-19-ի պայմաններում
Գարիկ Մարտիրոսյանը, Արա Մալիքյանը և մերոնք. Ինչպես է Հայաստանը տոնելու Անկախության օրը COVID-19-ի պայմաններում
17:44
16 Սեպտեմբերի 2020
«Լուսավոր Հայաստան»-ն ԱԺ-ի դիմաց բողոքի ակցիա անցկացրեց ԿԳՄՍ նախարարի հրաժարականի պահանջով. 2 անձ բերման է ենթարկվել (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
«Լուսավոր Հայաստան»-ն ԱԺ-ի դիմաց բողոքի ակցիա անցկացրեց ԿԳՄՍ նախարարի հրաժարականի պահանջով. ակցիայի մասնակիցներից 2 անձ բերման է ենթարկվել. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
17:21
16 Սեպտեմբերի 2020
Կառավարության համար առաջնայինը Հայաստանի հավասարակշռված շահն է. վարչապետն ընդունել է Lydian Canada Ventures ընկերության տնօրենների խորհրդի անդամին
Կառավարության համար առաջնայինը Հայաստանի հավասարակշռված շահն է. վարչապետն ընդունել է Lydian Canada Ventures ընկերության տնօրենների խորհրդի անդամին
17:15
16 Սեպտեմբերի 2020
Վերադառնում ենք «ցախավել լինի, մերը լինի» սկզբունքին. Գորգիսյանը՝ ԿԳՄՍ նախարարին (ՎԻԴԵՈ)
Վերադառնում ենք «ցախավել լինի, մերը լինի» սկզբունքին. Գորգիսյանը՝ ԿԳՄՍ նախարարին. ՎԻԴԵՈ
16:42
16 Սեպտեմբերի 2020
Հնարավո՞ր է դպրոցներում դիմակ կրելու պահանջը հանվի. ԿԳՄՍ նախարարը մեկնաբանել է (ՎԻԴԵՈ)
Հնարավո՞ր է դպրոցներում դիմակ կրելու պահանջը հանվի. ԿԳՄՍ նախարարը մեկնաբանել է. ՎԻԴԵՈ
15:56
16 Սեպտեմբերի 2020
Պրոֆեսոր Ռ.Օ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի նախկին տնօրենը մեղադրվում է մոտ 26մլն դրամի յուրացում կատարելու մեջ
Պրոֆեսոր Ռ.Օ.Յոլյանի  անվան  արյունաբանական կենտրոնի նախկին տնօրենը մեղադրվում է մոտ 26մլն դրամի յուրացում կատարելու մեջ
15:20
16 Սեպտեմբերի 2020
Մութ ամպեր Յուրի Խաչատուրովի գլխին, նոր «անակնկալներ» Գագիկ Ծառուկյանի համար. ՕՐՎԱ ԼՈՒՐԵՐ (ՎԻԴԵՈ)
Մութ ամպեր Յուրի Խաչատուրովի գլխին, նոր «անակնկալներ» Գագիկ Ծառուկյանի համար. ՕՐՎԱ ԼՈՒՐԵՐ. ՎԻԴԵՈ