Հեռավար կրթություն արտակարգ դրության պայմաններում. ԿԳՄՍ նախարարը մանրամասնում է

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրել է, թե ինչպես է կազմակերպվելու կրթությունը երկրի դպրոցներում և բուհերում, որտեղ ժամանակավորապես արձակուրդ է հայտարարվել կորոնավիրուսի պատճառով և անդրադարձել հեռավար ուսուցման առանձնահատկություններին:
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում անցկացված մամուլի ասուլիս ընթացքում Հարությունյանն անդրադարձել է, մասնավորապես, հեռավար ուսուցման հարցերին, ուսումնական տարվա երկարացմանը, լրացուցիչ դասերին և այլ հարցերի:
ՀՀ-ում մարտի 16-ից ապրիլի 14-ը հայտարարված արտակարգ դրության ռեժիմով պայմանավորված բոլոր դպրոցները, տեխնիկումները, բուհերը, մշակութային, սպրոտային հաստատությունները դադարեցրել են գործունեությունը: Արտակարգ դրության ժամանակահատվածում նույնպես դադարեցվել է նաև միջազգային կրթական հաստատությունների գործունեությունը, բացառությամբ այն հաստատությունների, որոնք ունեն հեռավա կրթության հնարավորություն:
Հեռավար ուսուցում
Առաջին հերթին Հարությունյանը նշել է, որ որոշ կրթական հաստատություններ ինքնուրույն են անցել հեռավար ուսուցման՝ սկսելով փնտրել նման ձևաչափի համար անհրաժեշտ հարթակներ:
«Եթե, հատկապես արտակարգ դրության պայմաններում, օգտագործվեն բոլոր հնարավոր գործիքները, դա արդյունք կտա և կապահովի կրթական պրոցեսի պարբերականությունը: Բուհերը տարբեր տեխնիկական միջոցներով արդեն սկսել են իրականացնել հեռավար կրթություն: Այսինքն բուհերի առումով, ըստ էության, խնդիր չենք ունենա»,- պատմել է նա:
Նախարարը հայտնել է, որ մոտակա օրերին բուհերում կանցկացվի ընթացող պրոցեսների մոնիտորինգ և գնահատական:
Հատուկ պորտալ
Նրա խոսքով, Հայաստանում հեռավար ուսուցման պրակտիկան դառնալու է պիլոտ` պիլոտային ծրագիր:
«Մենք ստեղծել ենք Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի կայքում heravar.armedu.am պորտալը, որտեղ նման ծրագրեր իրականացնող կրթական հարթակների մասին ինֆորմացիա է հավաքված»,- նշեց նա:
Նախարարը կոչ արեց ուսուցիչներին, տնօրեններին, ծնողներին և երեխաներին ջանքեր գործադրել, որպեսզի այս պիլոտի իրականացման հարցում ունենանք հաջողություն: Նրա խոսքով, սա մի նոր մակարդակի է բարձրացնելու մեր ուսումնական գործընթացները:
Հարությունը նշեց, որ շուտով կացնկացվի ուսումնական հաստատությունների մոնիտորինգ՝ հասկանալու համար, թե ինչպես է գործում հեռավար կրթության համակարգը, որքանով է այն արդյունավետ և ինչ խնդիրներ են ծագում այն իրագործելու ճանապարհին:
Դասեր TV-ով և YouTube-ով
Հարությանը հայտնեց, որ Հանրային Հեռուստաընկերության եթերում հեռարձակվելու են դասախոսություններ և դասեր՝ ամեն առավոտ 8:30-9:30 և կվերսկվեն 11:30-ից մինչև 12.40, բացի այդ Ucom-ն առանձին ալիք է տրամադրելու նման դասերի համար, որը 24 ժամվա ընթացքում նման դասեր կհեռարձակի:
«Մենք կգործարկենք նաև առանձին YouTube-յան ալիք, որտեղ հավաքվելու են բոլոր այս նյութերը: Եվ այդ YouTube-յան ալիքների այցելությունների թրաֆիկը Ucom ընկերության հաճախորդների համար լինելու է անվճար »,- նշել է նախարարը:
Տեխնիկական հնարավորությունները և կրթական հաստատությունների ախտահանումը
Պատասխանելով դպրոցների և այլ կրթական հաստատությունների տեխնիկական հագեցվածության մասին հարցին՝ Հարությունյանը նշեց, որ դասընթացները չեն անցկացվելու դպրոցներում, ուսուցիչները դրանք վարելու են նաև տանից:
Նրա խոսքով, հեռավար ուսուցման պիլոտային ռեժիմի ներդնումը կօգնի բացահայտել համակարգում առկա խնդիրները:
Նախարարը նույնպես հայտնել է, որ կանցկացվի կրթական հաստատությունների ախտահանում, որպեսզի դրանք պատրաստ լինեն բնականոն կրթական պրոցեսի շարունակմանը արտակարգ դրության ռեժիմի ավարտից հետո;
Արդյոք կերկարացվի՞ ուսումնական տարին
Նախարարը նույնպես մեկնաբանել է ուսումնական տարվա երկրարացման հավանականությունը, բացթողումների լրացման համար լրացուցիչ դասերի ավելացումն ու ավարտական քննությունների ժամկետների փոփոխությունը:
Այս կապակցությամբ Հարությունյանը հայտնել է, որ որոշումը կընդունվի հեռավար ուսուցման իրականացումից մեկ ամիս անց՝ տնօրենների և ուսուցիչների փոխանցած տեղեկությունների հիման վրա: Դա, ինչպես նշում է Հարությանը, կախված կլինի հեռավար ուսուցման ծավալից, որոնք ուսուցիչներն ու դասախոսները կիրականացնեն հեռավար ուսուցման համակարգի միջոցով:
Հիշեցնենք, որ այս պահի դրությամբ ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 84 դեպք, ունենք 1 առողջացած: -0-