Հեղափոխության դրոշով հանդես եկող ֆեյքերը բռնության կոչեր են անում. վարչապետը հանձնարարեց ԱԱԾ–ին կոշտ հակահարված տալ

04.04.2019, 13:32
Հեղափոխության դրոշով հանդես եկող ֆեյքերը բռնության կոչեր են անում. վարչապետը հանձնարարեց ԱԱԾ–ին կոշտ հակահարված տալ:
Հեղափոխության դրոշով հանդես եկող ֆեյքերը բռնության կոչեր են անում. վարչապետը հանձնարարեց ԱԱԾ–ին կոշտ հակահարված տալ

ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հինգշաբթի կառավարության նիստից առաջ հանձնարարեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին կոնկրետ արդյունքներ ապահովել տեղեկատվական դաշտում գործող մանիպուլյացիաների հարցում։

Загружается новость ... "Лево"

«Եթե որոշ հանցավոր շրջանակներ միլիոններ են ծախսում սոցիալական ցանցերում, լրատվամիջոցներում հասարակական կարծիքի մանիպուլյացիաներ անելու համար, դա ազգային անվտանգության խնդիր է: Ես հույս ունեմ, որ ձեր ծառայությունը կկարողանա այս հարցում ապահովել կոնկրետ արդյունքներ», – ասաց Փաշինյանը։

ՀՀ վարչապետը նշեց, որ սոցիալական ցանցերում կան այսպես ասած հեղափոխության դրոշներով հանդես եկող ֆեյքեր, որոնք բռնությունների կոչեր են անում։

«Այս կարգի մանիպուլյացիաները պետք է շատ կոշտ հակահարված ստանան։ Եվ կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը նման հնարավորություն տալիս է՝ իհարկե, որևէ ձևով կասկածի տակ չդնելով Հայաստանի Հանրապետությունում խոսքի և արտահայտվելու ազատության իրավունքը», – հայտարարեց Փաշինյանը։

Այս տարվա հունվարին, ելույթ ունենալով Դավոսում անցկացվող Համաշխարհային տնտեսական համաժողովին, Փաշինյանն անդրադարձել է սոցցանցերի դերին ժամանակակից աշխարհում և նշել, որ առկա են հսկայական հնարավորություններ ֆեյքային լուրեր տարածելու համար, ինչն ազդում է ներհայկական իրողությունների լուսաբանման վրա ողջ աշխարհում։–0–