ՀԾԿՀ նախկին անդամը նշանակվել է Կոտայքի մարզպետ

26.11.2020, 14:17
ՀԾԿՀ նախկին անդամը նշանակվել է Կոտայքի մարզպետ
ՀԾԿՀ նախկին անդամը նշանակվել է Կոտայքի մարզպետ

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին անդամ Մեսրոպ Մեսրոպյանը կառավարության որոշմամբ նշանակվել է Կոտայքի մարզպետի պաշտոնում: 

Ինչպես նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նոր նշանակմամբ պայմանավորված Մեսրոպյանը հրաժարականի դիմում է ներկայացրել ՀԾԿՀ անդամի պաշտոնից:

Իր կողմից Մեսրոպյանը շնորհակալություն է հայտնել հետպատերազմական ժամանակահատվածում ցուցաբերված վստահության համար՝ ընդգծելով, որ քաջ գիտակցում է ողջ պատասխանատվությունը և պատրաստ է անելու հնարավոր ամեն ինչ՝ իր վրա դրված վստահությունն արդարացնելու համար:

Կոտայքի մարզպետի պաշտոնը թափուր էր 2020թ.-ի հուլիսի 30-ից, երբ այն ժամանակված մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը նշանակվում է Շրջակա միջավայրի նախարար:

Մեսրոպյանը ՀԾԿՀ անդամի պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացրել նոյեմբերի 16-ին: Մեսրոպյանն այդ պաշտոնը զբաղեցնում էր 2019.թ-ի մայիսի 19-ից: -0-