Հայտնի է Հայաստանի ԱԺ ընտրությունների օրը

29.12.2016, 16:58
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն իր հրամանագրով նշանակել է 2017 թվականի Ազգային ժողովի ընտրությունների օրը։
Հայտնի է Հայաստանի ԱԺ ընտրությունների օրը
ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն իր հրամանագրով նշանակել է 2017 թվականի Ազգային ժողովի ընտրությունների օրը։

«Հայաստանի Ազգային ժողովի հերթական ընտրությունները նշանակել 2017 թվականի ապրիլի 2–ին»,– ասվում է նախագահի պաշտոնական կայքում հրապարակած հրամանագրում։

Դրանք կլինեն 2015 թվականի սահմանադրական բարեփոխումների ընդունումից հետո առաջին ընտրություններն են, որոնցով անցում կկատարվի խորհրդարանական իշխանավարությանը 2018 թվականին պետության գործող նախագահի լիազորությունների ժամկետի լրացումից հետո։ -0-