Հայտնի է դարձել Երևանում երիտասարդին առևանգելու և գերեզմանոցում պահելու պատճառը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

31.05.2017, 16:32
Շարունակվում է մայիսի 19–ին Երևանում կատարված առևանգման քրեական գործով քննությունը։
Հայտնի է դարձել Երևանում երիտասարդին առևանգելու և գերեզմանոցում պահելու պատճառը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Շարունակվում է մայիսի 19–ին Երևանում կատարված առևանգման քրեական գործով քննությունը։

Մայիսի 19 ին հաղորդում է ստացվել, որ նույն օրը՝ ժամը 17:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Պարոնյան փողոցից առևանգել են քաղաքացի Ա.Վիրաբյանին: Նախնական տվյալներով՝ երիտասարդ տղամարդուն խաբեությամբ և սպառնալիքով Երևան քաղաքի Պարոնյան փողոցի 28/1 շենքի բակից նստեցրել են ավտոմեքենան, ձեռնաշղթաներ անցկացրել ձեռքերին և նրա կամքին հակառակ տեղափոխել Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանում գտնվող գերեզմանատուն, որտեղ բռնություն են գործադրել նրա նկատմամբ և զենքի սպառնալիքի ներքո պահանջել կանխիկ գումար։ Տղամարդուն ազատ են արձակել ժամը 21:30-ի սահմաններում։

Загружается новость ... "Лево"

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հետախուզական միջոցառումներին զուգընթաց կատարվել է դարանակալում Պարոնյան 28/1 հասցեում, որտեղից անձն առևանգվել էր։ Դեպքից մոտ չորս ժամ անց նա մի քանի անձանց ուղեկցությամբ վերադարձել է նշված հասցե։

Ոստիկանության օպերատիվ խումբն անձին առևանգելու և ազատությունից ապօրինաբար զրկելու կասկածանքով բերման է ենթարկել 7 անձանց։ Բերման ենթարկվածներից հինգը ձերբակալվել են։ Նրանցից մեկի մոտ հայտնաբերվել է «Բրաունինգ» ատրճանակ։

Загружается новость ... "Право"

Պարզվել է, որ տուժողն ամիսներ առաջ կասկածյալներին պատկանող մեքենա է վերցրել վարձավճարով շահագործելու համար և գումարը չի վճարել, ինչն էլ դարձել է նրան առևանգելու և այդ կերպ նրանից գումարը ստանալու պատճառ։

Քրեական գործի նյութերը փոխանցվել են տարածքային նախաքննական մարմին։ Քննությունը շարունակվում է։ -0-