Հայտնի է թուրքական F-16-ի կողմից խոցված ՍՈՒ-25-ի օդաչուի անունը (ՎԻԴԵՈ)

30.09.2020, 16:18
Հայտնի է թուրքական F-16-ի կողմից խոցված ՍՈՒ-25-ի օդաչուի անունը. ՎԻԴԵՈ
Հայտնի է թուրքական F-16-ի կողմից խոցված ՍՈՒ-25-ի օդաչուի անունը (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Նախօրեին ՊԲ փոխհրամանատարի խոսքով, թուրքական F-16-երի կիրառում գրանցվել է Արցախի օդային տարածքում։ 

Загружается новость ... "Лево"

Ավելի ուշ, ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հաստատել է, որ ՀՀ ԶՈՒ-երին պատկանող Սու-25 ինքնաթիռը կործանվել է թուրքական ԶՈւ-ին պատկանոց F-16 կործանիչի կողմից: Ցավոք, օդաչուն զոհվել է: -0-


Արցախում իրավիճակի սրացման մասին

Սեպտեմբերի 27–ին ժամը 07։10–ին Ադրբեջանի ԶՈւ–ն լայնածավալ գործողություններ է սկսել Արցախի շփման գծի ողջ երկայնքով։ Հայաստանի և Արցախի ՊՆ–ների հաղորդմամբ, հակառակորդը սկսել է օդային և հրթիռային հարձակումներ, սակայն հետ է ամղվել մի քանի ուղղություններով։
Ադրբեջանական կողմը կրել է կենդանի ուժի մեծաքանակ կորուստներ, կորցրել է նաև մեծ քանակի տեխնիկա

Արցախի և Հայաստանի ՊՆ–ների հաղորդմամբ, հայկական կողմից զոհվել է 80 զինծառայող։ Վիրավորվել է մոտ 200 զինծառայող։

Նշենք, որ Ադրբեջանի ԶՈւ–ն գնդակոծում է նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում` Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը։

Արցախում և Հայաստանում հայտարարվել է ռազմական դրություն և համընդհանուր զորահավաք։–0–