Հայտնի է, թե երբ է նշվելու Վարդավառն այս տարի
12.07.2020,
16:53
Հայտնի է այս տարի Վարդավառի՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը նշելու օրը

ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի․ /Նովոստի-Արմենիա/․ Այսօրվանից սկսվել է Վարդավառի՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնին նախորդող շաբաթապահքը։ Հայ Եկեղեցում այն կոչվում է Վարդավառի պահք: Պահքի վերջին շաբաթ օրը նավակատիք է: Այս մասին հայտնում է Qahana.am-ը։
Загружается новость ... "Лево"
Այս տարի Վարդավառը կնշվի հաջորդ կիրակի՝ հուլիսի 19-ին։
Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից երրորդն է:
Այս տոնը հայտնի է նաև Վարդավառ անունով: Տոնի ժամանակ ժողովրդական սովորույթներից է միմյանց վրա ջուր ցողելն ու աղավնիներ բաց թողնելը, որոնք խորհրդանշում են ջրհեղեղը, Նոյի ընտանիքի փրկությունը, Նոյի աղավնուն: Սովորություն է նաև ծաղիկներով զարդարվելը, ինչն Աստվածորդու փառքի երևման առթիվ մեծ ուրախության արտահայտություն է:-0-