Հայտնի է կորած ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի որոնման արեալը

04.12.2018, 13:44
Փրկարարները կապ են պահում նաև Արթիկի և Անիի տարածաշրջանների բնակիչների հետ։
Հայտնի է կորած ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի որոնման արեալը
ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Ինտենսիվ որոնողական աշխատանքներ են իրականացվում երեքշաբթի առավոտյան Գյումրիի օդանավակայանից դուրս եկած և կորած Սու 25 մարտական ինքնաթիռը հայտնաբերելու ուղղությամբ։

Ինչպես հայտնում է armradio.am–ը, հղում անելով Շիրակի մարզի փրկարարական ծառայությանը, ՀՀ զինված ուժերի մարտական ինքնաթիռը որոնում են Շիրակի մարզի 12 գյուղերին պատկանող դաշտերում։

Տեղի փրկարարները կապ են պահում նաև Արթիկի և Անիի տարածաշրջանների բնակիչների հետ։

ՀՀ զինված ուժերի ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի հետ կապը կորել է դեկտեմբերի 4-ին, ժամը 10.20-ի սահմաններում։

Ինքնաթիռը թռիչքային երթուղի էր դուրս եկել ժամը 10.06-ին` Գյումրիի օդանավակայանից`ամենօրյա մարտական պատրաստության պլանով ուսումնամարզական թռիչք իրականացնելու նպատակով։ -0-